Եւ դարձաւ առ Եղիսէ ինքն եւ ամենայն բանակն իւր, եւ եկն եկաց առաջի նորա եւ ասէ. Ահա գիտացի թէ ոչ գոյ Աստուած յամենայն երկրի բայց միայն ի մէջ Իսրայելի. եւ արդ ա՛ռ օրհնութիւն ի ծառայէ քումմէ։
Ի քէն է մեծութիւն եւ փառք. դու ես ամենեցուն իշխան, Տէր, եւ իշխան ամենայն իշխանութեանց.՝՝ ի ձեռին քում է զօրութիւն եւ հարստութիւն, եւ ի ձեռին քում ամենակալ մեծութիւն՝ զօրացուցանել զամենայն։
զի երկնչիցիք ի Տեառնէ Աստուծոյ մերմէ, պահել զամենայն իրաւունս նորա եւ զպատուիրանս նորա զոր ես պատուիրեմ ձեզ այսօր՝՝, դու եւ որդիք քո եւ որդիք որդւոց քոց, զամենայն աւուրս կենաց քոց, զի երկայնօրեայք լինիցիք։
Եւ փակեսցէ զքեզ Տէր այսօր ի ձեռս իմ, եւ սպանից զքեզ, եւ առից զգլուխ քո ի քէն. եւ տաց զգէշ քո եւ՝՝ զդիակունս բանակի այլազգեացդ յաւուր յայսմիկ թռչնոց երկնից եւ գազանաց երկրի. եւ ծանիցէ ամենայն երկիր եթէ գոյ Աստուած ի մէջ Իսրայելի.