քո է, Տէր, մեծութիւն եւ զօրութիւն եւ պարծանք եւ յաղթութիւն եւ կարողութիւն. վասն զի դու ամենեցուն որք են յերկինս եւ ի վերայ երկրի՝ տիրես. յերեսաց քոց դողան ամենայն թագաւորք եւ ազգք՝՝։
Կանգնեաց եւ կաս զնոսա, դուստր Սիոնի, զի զեղջեւրս քո արարից երկաթիս, եւ զկճղակս քո պղնձիս, եւ մանրեսցես զժողովուրդս բազումս, եւ փշրեսցես նոքօք զազգս. եւ մատուսցես Տեառն զբազմութիւն նոցա, եւ զզօրութիւն նոցա Տեառն՝՝ ամենայն երկրի։
Եւ ծանիցես այսօր զի Տէր Աստուած քո նա ինքն երթայցէ առաջի քո, որ հուրն ծախիչ է. նա սատակեսցէ զնոսա, եւ նա կործանեսցէ զնոսա առաջի երեսաց քոց, եւ սատակեսցէ զնոսա եւ կորուսցէ՝՝ զնոսա վաղվաղակի, որպէս եւ ասաց քեզ Տէր։
եւ եղիցի իբրեւ մխեսցին ոտք քահանայիցն կրելեաց զտապանակ ուխտին Տեառն ամենայն երկրի ի ջուրն Յորդանանու, պակասեսցէ ջուրն որ իջանէ ի վերուստ, կացցէ իբրեւ զկարկառակոյտ մի։