Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




ԳԻՐՔ ՅԵՍՈՒԱՅ ՈՐԴՒՈՅ ՆԱՒԵԱՅ 23:13 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

13 գիտելով գիտասջիք, զի ոչ եւս յաւելուցու Տէր սատակել զազգսն զայնոսիկ յերեսաց ձերոց. եւ լինիցին ձեզ յորոգայթս եւ ի գայթակղութիւնս, խոչ ի գարշապարս՝՝ ձեր, եւ նետք յաչս ձեր, մինչեւ կորնչիցիք յերկրէս բարութեան զոր ետ ձեզ Տէր Աստուած ձեր։

Faic an caibideil Dèan lethbhreac




ԳԻՐՔ ՅԵՍՈՒԱՅ ՈՐԴՒՈՅ ՆԱՒԵԱՅ 23:13
24 Iomraidhean Croise  

Եւ եղեւ ի ժամանակի ծերութեանն Սողոմոնի կանայք նորա խոտորեցուցին զսիրտ նորա զհետ աստուածոց օտարաց. եւ ոչ էր սիրտ նորա կատարեալ ընդ Տեառն Աստուծոյ իւրոյ իբրեւ զսիրտն Դաւթի հօր իւրոյ։


Եւ բարկացաւ Տէր յոյժ Իսրայելի, եւ մերժեաց զնոսա յերեսաց իւրոց. եւ ոչ մնաց՝ բայց միայն ցեղն Յուդայ։


Եւ մերժեցին զՏէր յամենայն զաւակէն՝՝ Իսրայելի. եւ շարժեաց զնոսա եւ ետ զնոսա ի ձեռս աւարառուաց իւրեանց, մինչեւ ընկէց զնոսա յերեսաց իւրոց։


Եւ եհար զնոսա արքայն Բաբելոնի, եւ սպան զնոսա ի Ռեբղաթա յերկրին Եմաթայ։ Եւ գերեցաւ Յուդայ յերկրէ իւրմէ։


Եւ յարեաւ ամենայն ժողովուրդն ի փոքուէ մինչեւ ցմեծ, եւ իշխանք զօրուն մտին յԵգիպտոս. զի երկեան յերեսաց Քաղդեացւոցն։


Ասեն ցնա ծառայքն փարաւոնի. Մինչեւ յե՞րբ իցէ մեզ խոչդ այդ. արձակեա զմարդիկն զի պաշտեսցեն զՏէր Աստուած իւրեանց. եթէ գիտե՞լ կամիցիս զի կորեաւ Եգիպտոս։


Եւ մի՛ բնակեսցեն յերկրի քում, զի մի՛ յանցուցանիցեն զքեզ առ իս. զի եթէ ծառայեսցես դից նոցա, նոքա լիցին քեզ ի գայթագղութիւն։


Զգոյշ լեր անձին քում, գուցէ դնիցես ուխտ ընդ բնակիչս երկրին, յոր դու մտանիցես ի նոսա, գուցէ լինիցի ձեզ գայթակղութիւն։


Եւ առնուցուս ի դստերաց նոցա ուստերաց քոց, եւ ի դստերաց քոց տացես ուստերաց նոցա, եւ պոռնկիցին դստերք քո զկնի նոցա՝՝, եւ պոռնկեցուցանիցեն զուստերս քո զկնի դիցն իւրեանց։


Եւ ոչ եւս եղիցի տանն Իսրայելի խոչ դառնութեան, եւ փուշ ցաւոց յամենեցունց որ շուրջանակի անարգեցին զնոսա. եւ ծանիցեն թէ ես եմ Ադոնայի Տէր։


Եւ եթէ ոչ կորուսանիցէք զբնակիչս երկրին յերեսաց ձերոց, եղիցին զոր թողուցուքն ի նոցանէ՝ խոչ յական ձերում եւ նետք ի կողս ձեր, եւ եղիցին ձեզ թշնամիք յերկրին յորում դուք բնակիցէք։


Եւ անկցին ի սուր սուսերի, եւ գերեսցին յամենայն հեթանոսս. եւ Երուսաղէմ եղիցի կոխան ազգաց, մինչեւ կատարեսցին ժամանակք հեթանոսաց։


եւ եբարձ զնոսա Տէր յերկրէ իւրեանց բարկութեամբ եւ սրտմտութեամբ եւ զայրացմամբ մեծաւ յոյժ, եւ մերժեաց զնոսա յերկիր օտար մինչեւ ցայժմ։


պատմեմ քեզ այսօր զի կորստեամբ կորնչիցիք, եւ ոչ լինիցիք բազմօրեայք ի վերայ երկրին յոր դուք անցանէք ընդ Յորդանան ժառանգել զնա։


ունիմ ձեզ վկայս այսօր զերկինս եւ զերկիր, զի կորստեամբ կորնչիցիք յերկրէն յոր դուք անցանէք ընդ Յորդանան ժառանգել զնա. եւ ոչ բազմացուցանիցէք զժամանակս աւուրց ի վերայ նորա, այլ սատակելով սատակեսջիք։


Եւ կերիցես զամենայն զկապուտ ազգացն՝՝ զոր Տէր Աստուած քո տացէ քեզ. եւ մի՛ խնայեսցէ ակն քո ի նոսա, եւ ոչ պաշտեսցես զդիս նոցա, զի խոչ է այն քեզ։


եւ սթափեսցին յորոգայթից Սատանայի՝ որսացեալք ի նմանէ ի նորա կամսն։


եւ ես ոչ յաւելից բառնալ զայր յերեսաց նոցա, յազգացն զոր եթող Յեսու որդի Նաւեայ.


Lean sinn:

Sanasan


Sanasan