21 Եւ ասէ. Եղիցի ըստ բանիդ ձերում, նոյնպէս եղիցի։ Եւ արձակեաց զնոսա եւ գնացին. եւ կապեաց նշան կարմիր ի պատուհանին։
Եւ գնացեալ որդիքն Իսրայելի արարին որպէս պատուիրեաց Տէր Մովսիսի եւ Ահարոնի, նոյնպէս եւ արարին։
Ամենայն որ լսէ զբանս իմ զայսոսիկ եւ առնէ զսոսա՝ նմանեսցէ առն իմաստնոյ որ շինեաց զտուն իւր ի վերայ վիմի.
Ասէ մայրն նորա ցսպասաւորսն. Որ զինչ ասիցէ ձեզ՝ արասջիք։
ահա մեք մտանիցեմք ի մասն ինչ քաղաքիդ, եւ դու դնիցես նշանակ զլարդ կարմիր, եւ կապեսցես զպատուհանէդ ընդ որ զմեզ իջուցեր. եւ զհայր քո եւ զմայր քո եւ զեղբարս քո եւ զամենայն տուն հօր քո ժողովեսցես առ քեզ ի տունս յայս։
Ապա թէ ոք մեղանչեսցէ մեզ եւ՝՝ յայտնեսցես զբանս մեր զայսոսիկ, քաւեալ լիցուք յերդմանէդ քումմէ յայդմանէ։
Եւ գնացին եւ եկին ի լեռնակողմն, եւ կացին անդ զերիս աւուրս, մինչեւ դարձան խնդրակքն. եւ յուզեցին խնդրակքն զամենայն ճանապարհն եւ ոչ գտին։