Արդ երդուիր ինձ յԱստուած չմեղանչել ինձ, եւ մի՛ զաւակի իմում եւ անուան իմոյ. այլ ըստ արդարութեանն զոր արարի ընդ քեզ՝ արասցես ընդ իս, եւ երկրիս յորում բնակեալ ես ի սմա։
Եւ յապստամբելն նորա ի Նաբուքոդոնոսորայ արքայէ, եւ անցանելոյ զերդմամբքն զոր երդմնեցոյց զնա յԱստուած իւր, խստացոյց զպարանոց իւր, եւ զսիրտ իւր կարծրացոյց՝ ոչ եւս դառնալ առ Տէր Աստուած Իսրայելի։
Եւ եղիցի ձեզ արիւնդ նշանակեալ ի վերայ տանց՝ յորս իցէք դուք անդ. եւ տեսից զարիւնդ եւ ապրեցուցից զձեզ՝՝. եւ ոչ լինիցին ի ձեզ հարուածք ի սատակել՝ յորժամ հարկանիցեմ յերկրիդ Եգիպտացւոց։
Եւ եղիցի եթէ ուսանելով ուսանիցին զճանապարհ ժողովրդեան իմոյ, երդնուլ յանուն իմ թէ՝ Կենդանի է Տէր, որպէս ուսուցին զժողովուրդ իմ երդնուլ ի Բահաղ, եւ շինեսցին ի մէջ ժողովրդեան իմոյ։
ահա մեք մտանիցեմք ի մասն ինչ քաղաքիդ, եւ դու դնիցես նշանակ զլարդ կարմիր, եւ կապեսցես զպատուհանէդ ընդ որ զմեզ իջուցեր. եւ զհայր քո եւ զմայր քո եւ զեղբարս քո եւ զամենայն տուն հօր քո ժողովեսցես առ քեզ ի տունս յայս։
Եւ եղիցի ամենայն որ ելանէ ի տանէ քումմէ արտաքս՝ ինքն եղիցի անձին իւրում պարտական. եւ մեք քաւեալ լիցուք յերդմանէդ քումմէ յայդմանէ՝՝. եւ որ միանգամ լինիցին ընդ քեզ ի տան քում, մեք լիցուք պարտականք, եթէ ձեռն ուրուք մերձեսցի ի նա։
Եւ ասէ ցնա Դաւիթ. Եթէ իջուցանիցե՞ս զիս ի գեդդուրն յայն։ Եւ ասէ ցնա Եգիպտացին. Երդուիր ինձ եթէ ոչ սպանցես զիս, եւ ոչ մատնեսցես զիս ի ձեռս տեառն իմոյ, եւ իջուցից զքեզ ի գեդդուրն։ Եւ երդուաւ նմա։՝՝