Եւ դարձաւ արքայ Յովրամ բժշկել ի Յեզրայէլ ի վիրացն զոր խոցեցին զնա Ասորիքն յՌամովթ՝ ի պատերազմել նորա ընդ Ազայելի արքայի Ասորւոց։ Եւ Ոքոզիա որդի Յովրամայ արքայ Յուդայ՝ էջ տեսանել զՅովրամ որդի Աքաաբու Յեզրայէլ, զի հիւանդանայր նա։
եւ դարձաւ Յովրամ արքայ բժշկել ի Յեզրայէլ ի վիրաց անտի զոր խոցեցին զնա Ասորիքն ի պատերազմել նորա ընդ Ազայելի արքայի Ասորւոց. եւ ասէ Յէու. Եթէ իցէ ոգի ձեր ընդ իս, մի՛ ելցէ փախստական ի քաղաքէ աստի երթալ պատմել ի Յեզրայէլ։
Եւ ասեն որդիքն Յովսեփայ. Չէ մեզ բաւական լեառնն Եփրեմայ. եւ անդ ընտիր ընտիրք երիվարաց, եւ զէն ամենայն Քանանացւոյն բնակելոյ յերկրի իմում ընդ իս՝՝, ի Բեթսան եւ յաւանս նորա եւ ի ձորն Յեզրայելի։