Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




ԳԻՐՔ ՅԵՍՈՒԱՅ ՈՐԴՒՈՅ ՆԱՒԵԱՅ 11:20 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

20 Զի ի Տեառնէ կարծրանային սիրտք նոցա պատահել պատերազմաւ Իսրայելի զի սատակեսցին, եւ մի՛ տացի նոցա ողորմութիւն, այլ զի սատակեսցին որպէս խօսեցաւ Տէր ընդ Մովսիսի։

Faic an caibideil Dèan lethbhreac




ԳԻՐՔ ՅԵՍՈՒԱՅ ՈՐԴՒՈՅ ՆԱՒԵԱՅ 11:20
24 Iomraidhean Croise  

Եւ ասէ Աբիսողոմ եւ ամենայն այր Իսրայելի. Քաջ է խորհուրդդ Քուսեայ Արաքացւոյ քան զխորհուրդ Աքիտոփելայ։ Եւ Տէր ետ հրաման ցրել զքաջ խորհուրդն Աքիտոփելայ, զի ածցէ Տէր ի վերայ Աբիսողոմայ զամենայն չարիսն։


Եւ ոչ լուաւ արքայ ժողովրդեանն, զի էր խոտորումն ի Տեառնէ. զի հաստատեսցէ Տէր զբան իւր զոր խօսեցաւ ի ձեռն Աքիայ Սիլովնացւոյ, վասն Յերոբովամայ որդւոյ Նաբատայ։


Եւ ի Տեառնէ եղեւ կործանումն Ոքոզեայ յերթալն առ Յովրամ. եւ յերթալն նորա ել նա առ Յէու՝ որդին Ամեսսեայ օծեալն Տեառն։


Եւ եղեւ ի խօսելն նորա ասէ ցնա. Միթէ խորհրդակի՞ց թագաւորի ետուն զքեզ. զգոյշ լեր՝ գուցէ տանջեսցիս։ Եւ լռեաց մարգարէն, եւ ասէ. Գիտեմ զի խորհի Տէր ի վերայ քո եղծանել զքեզ. վասն զի արարեր զայդ, եւ ոչ անսացեր խրատուս իմում։


Խօսեցաւ Տէր ընդ Մովսիսի եւ ասէ. Մուտ առ փարաւոն, զի ես խստացուցի զսիրտ նորա եւ զսիրտ ծառայից նորա, զի կարգաւ եկեսցեն նշանքն իմ ի վերայ նոցա։


Եւ Մովսէս եւ Ահարոն արարին զամենայն նշանս եւ զարուեստս զայսոսիկ յերկրին Եգիպտացւոց՝՝ առաջի փարաւոնի. եւ խստացոյց Տէր զսիրտն փարաւոնի, եւ ոչ կամեցաւ արձակել զորդիսն Իսրայելի յերկրէն Եգիպտացւոց։


Եւ ահա ես խստացուցից զսիրտն փարաւոնի եւ զԵգիպտացւոցն ամենեցուն,՝՝ եւ մտցեն զկնի դոցա. եւ փառաւորեցայց ես ի փարաւոն եւ յամենայն զօրս նորա եւ ի կառս նորա եւ յերիվարս նորա։


Եւ ես խստացուցից զսիրտն փարաւոնի եւ պնդեսցի զհետ դոցա. եւ փառաւորեցայց ի փարաւոն, եւ յամենայն զօրս նորա, եւ ծանիցեն ամենայն Եգիպտացիքն թէ ես եմ Տէր։ Եւ արարին այնպէս։


Եւ խստացոյց Տէր զսիրտն փարաւոնի արքային Եգիպտացւոց, եւ պնդեցաւ զհետ որդւոցն Իսրայելի. եւ որդիքն Իսրայելի ելանէին բարձրացեալ ձեռամբ։


Եւ ասէ Տէր ցՄովսէս. Յերթալդ քում եւ ի դառնալդ յԵգիպտոս՝ տեսջիր զամենայն նշանս զոր ետու ի ձեռս քո, արասցես առաջի փարաւոնի. եւ ես խստացուցից զսիրտ նորա, եւ ոչ արձակեսցէ զժողովուրդն։


Եւ խստացոյց Տէր զսիրտն փարաւոնի, եւ ոչ լուաւ նոցա, որպէս եւ ասաց Տէր ցՄովսէս։


Եւ վասն այնորիկ պահեցար, զի ի քեզ ցուցից զզօրութիւն իմ, եւ զի պատմեսցի անուն իմ ընդ ամենայն երկիր։


Այսպէս ասէ Տէր զօրութեանց. Զոր օրինակ ասացի՝՝ այնպէս եղիցի, եւ որպէս խորհեալ եմ՝ այն կացցէ.


Զի սրտմտութիւն Տեառն ի վերայ ամենայն ազգաց, եւ բարկութիւն ի վերայ ամենայն թուոց նոցա. սատակել զնոսա եւ մատնել զնոսա ի սպանումն։


Ապա ուրեմն ում կամի ողորմի, եւ ում կամի խստանայ՝՝։


Եւ ոչ կամեցաւ Սեհոն արքայ Եսեբոնայ անցանել մեզ առ նովաւ. զի խստացոյց Տէր Աստուած մեր զոգի նորա, եւ կարծրացոյց զսիրտ նորա, զի մատնեսցի ի ձեռս քո յաւուրս յայսմիկ։


Եւ կերիցես զամենայն զկապուտ ազգացն՝՝ զոր Տէր Աստուած քո տացէ քեզ. եւ մի՛ խնայեսցէ ակն քո ի նոսա, եւ ոչ պաշտեսցես զդիս նոցա, զի խոչ է այն քեզ։


Եւ հայր նորա եւ մայր նորա ոչ գիտացին թէ ի Տեառնէ է, զի հատուցումն խնդրիցէ՝՝ նա յայլազգեացն. եւ ի ժամանակին յայնմիկ այլազգիքն տիրէին Իսրայելի։


Զի եթէ մեղանչելով մեղանչիցէ այր՝ առն, կացցեն յաղօթս վասն նորա առ Տէր՝՝. եւ եթէ Տեառն մեղանչիցէ, ո՞վ կացցէ յաղօթս վասն նորա։ Եւ ոչ լսէին ձայնի հօրն իւրեանց. զի կամելով կամէր Տէր եղծանել զնոսա։


Lean sinn:

Sanasan


Sanasan