եղիցի քեզ ի սրբութիւն. եւ ոտն քո զքարի ոչ հարկանիցի, եւ գայթակղութիւն քեզ ոչ պատահեսցէ. բայց տուն Յակոբու յորոգայթ եւ ի ծործորս դարանակալաց Երուսաղեմի։
Եւ առաքեցին բնակիչք Գաբաւոնի առ Յեսու ի բանակն Իսրայելի ի Գաղգաղա՝ եւ ասեն. Մի՛ թողացուսցես զձեռն քո ի ծառայից քոց, ել առ մեզ վաղվաղակի եւ ապրեցո զմեզ, եւ օգնեա մեզ. զի ժողովեալ են ի վերայ մեր ամենայն թագաւորք Ամովրհացւոց որ բնակեալ են ի լեռնակողմանն։
Եւ ասէ Տէր ցՅեսու. Մի՛ երկնչիր եւ մի՛ զանգիտիցես. ա՛ռ դու ընդ քեզ զամենայն արս պատերազմողս, եւ յարուցեալ ելցես ի Գայի. ահա ես տամ ի ձեռս քո զթագաւորն Գայեայ եւ զժողովուրդ նորա, եւ զքաղաք նորա եւ զերկիր նորա.