2 զարհուրեցան յանձինս իւրեանց յոյժ, քանզի գիտէին թէ քաղաք մեծ է Գաբաւոն որպէս զմի ի մայրաքաղաքաց թագաւորացն. քանզի նա մեծ էր քան զԳայի, եւ ամենայն արք նորա զօրաւորք։
Յօրէ յայսմանէ սկսիր տալ զահ եւ զերկեւղ քո առաջի ամենայն ազգաց որ են ի ներքոյ երկնից. զի որք լսիցեն զանուանէ քումմէ՝ խռովեսցին, եւ երկունք կալցին զնոսա յերեսաց քոց։
Եւ ասէ Դաւիթ ցԱնքուս. Եթէ եգիտ ծառայ քո շնորհս առաջի աչաց քոց, տացես ինձ տեղի ի միում քաղաքաց յանդս, եւ նստայց անդ. եւ ընդէ՞ր նստիցի ծառայ քո ի թագաւորեալ քաղաքի ընդ քեզ։