Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆ ՅՈՎՆԱՆՈՒ 4:3 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

3 Եւ արդ, Տէր Տէր, առ զոգի իմ յինէն, զի լաւ է ինձ մեռանել՝ քան թէ իցեմ կենդանի։

Faic an caibideil Dèan lethbhreac




ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆ ՅՈՎՆԱՆՈՒ 4:3
14 Iomraidhean Croise  

Եւ ինքն գնաց յանապատ աւուր միոյ ճանապարհ, եւ չոգաւ եւ նստաւ ընդ բեւեկնեաւ. եւ խնդրեաց մահ անձին իւրոյ, եւ ասէ. Շատ է արդ, Տէր, ա՛ռ զոգի իմ յինէն, Տէր՝՝. զի ոչ եմ ես լաւ քան զհարս իմ։


Զի ո՞ գիտէ զինչ բարի է մարդոյ ի կեանս իւրում ի թիւ աւուրց կենաց ընդունայնութեան նորա, եւ արար զայն ի ստուեր. զի ո՞վ է որ պատմեսցէ մարդոյն՝ զինչ լինելոց է զկնի նորա ընդ արեգակամբ։


Բարի է կատարած բանից՝ քան զսկիզբն իւրեանց. բարի է երկայնամիտ՝ քան զհպարտացեալն ոգւով։


զի ախորժեցին զմահ եւ ոչ զկեանս. եւ զմնացորդս՝՝ որ մնացեալ իցեն յազգէ անտի չարէ, ընդ ամենայն տեղիս մնացելոցն ուր եւ մերժեցից զնոսա անդր՝ ասէ Տէր զօրութեանց։


Եւ ասէ Տէր ցՅովնան թէ՝ Արդարեւ յո՞յժ տրտմեալ իցես՝՝։


Եւ եղեւ ի ծագել արեւուն հրամայեաց Աստուած հողմոյ խորշակի տապախառնի, եւ անկաւ արեւն զգլխովն Յովնանու, եւ կայր ի տարակուսի եւ քաղէին ոգիք նորա. եւ ասէր. Լաւ էր ինձ մեռանել քան զայս կեանս իմ։


Եթէ այդպէս առնիցես ընդ իս, սպան իսկ զիս, եթէ հաճոյ իցէ քեզ, եթէ գտի շնորհս եւ ողորմութիւն առ ի քէն, զի մի՛ տեսից զչարչարանս իմ։


Եւ բամբասեաց ժողովուրդն զՄովսէս եւ ասեն. Լաւ էր թէ մեռեալ էաք ի կորստեան եղբարց մերոց առաջի Տեառն.


Բայց ես եւ ոչ զմի ինչ յայսցանէ արկի ի գործ, եւ ոչ գրեցի զայդ զի ինձ այսպէս ինչ լինիցի. լաւ է ինձ մանաւանդ մեռանել, եւ ոչ զի զպարծանս իմ ոք ընդունայն համարիցի։


Lean sinn:

Sanasan


Sanasan