41 Այլքն ասէին. Սա է Քրիստոսն. իսկ կէսքն ասէին. Միթէ ի Գալիլէէ՞ գալոց իցէ Քրիստոսն։
Գտանէ սա նախ զեղբայր իւր զՍիմովն, եւ ասէ ցնա. Գտաք զՄեսիայն (որ թարգմանի Քրիստոսն)։
Ասէ ցնա Նաթանայէլ. Իսկ ի Նազարեթէ մա՞րթ ինչ իցէ բարւոյ իմիք լինել։ Ասէ ցնա Փիլիպպոս. Եկ եւ տես։
Պատասխանի ետ նմա Նաթանայէլ եւ ասէ. Ռաբբի, դու ես Որդի Աստուծոյ, դու ես թագաւորն Իսրայելի։
Ասէ ցնա կինն. Գիտեմ զի Մեսիա գայ (անուանեալն Քրիստոս), յորժամ եկեսցէ նա, պատմեսցէ մեզ զամենայն։
Եկայք տեսէք զայր մի որ ասաց ինձ զամենայն որ ինչ իմ գործեալ է. միթէ նա՞ իցէ Քրիստոսն։
Եւ ասէին ցկինն թէ՝ Ոչ այսուհետեւ վասն քո խօսիցդ հաւատամք, զի մեզէն իսկ լուաք ի դմանէ, եւ գիտեմք եթէ դա է ճշմարտիւ Փրկիչ աշխարհաց։
Պատասխանի ետ նմա Սիմովն Պետրոս. Տէր, առ ո՞վ երթիցուք, բանս կենաց յաւիտենականաց ունիս։
Այլ զսա գիտեմք ուստի է, իսկ Քրիստոսն յորժամ գայցէ, ոչ ոք գիտէ ուստի է։
Եւ բազումք ի ժողովրդենէն հաւատացին ի նա, եւ ասէին. Քրիստոսն յորժամ գայցէ, միթէ աւելի՞ ինչ նշանս առնիցէ քան զոր սայս առնէ։
Պատասխանի ետուն նմա եւ ասեն. Միթէ եւ դո՞ւ եւս ի Գալիլէէ իցես. քննեա եւ տես, զի մարգարէ ի Գալիլէէ ոչ յառնէ։