6 Զնա իբրեւ ետես Յիսուս զի անկեալ դնէր, եւ գիտաց թէ բազում ժամանակք են այնուհետեւ, ասէ ցնա. Կամի՞ս ողջ լինել։
Հալածեաց թշնամին զանձն իմ, խոնարհ արար յերկիր զկեանս իմ. եւ նստոյց զիս ի խաւարի որպէս մեռեալ յաւիտենից։
Յայտնի եղէ այնոցիկ՝՝ որ զինէն ոչ հարցանէին, գտայ այնոցիկ որ զիսն ոչ խնդրէին. ասացի. Աւասիկ եմ, ցազգն ցայն որ զանուն իմ ոչ կարդացին։
շնութիւն եւ վրնջիւն քո, եւ օտարանալն յինէն պոռնկութեամբ քով, ի բագինս եւ յանդս տեսի զգարշելիս քո։ Վա՜յ քեզ, Երուսաղէմ, զի ոչ սրբեսցիս զկնի իմ. մինչեւ ցե՞րբ իցէ քեզ այդ։՝՝
Զի՞նչ կամիս դու զի արարից քեզ։ Եւ նա ասէ. Տէր զի բացցին աչք իմ եւ տեսից։
Ասէ ցնա երիցս անգամ. Սիմովն Յովնանու, սիրե՞ս զիս։ Տրտմեցաւ Պետրոս, զի ասացն ցնա երիցս թէ՝ Սիրե՞ս զիս. եւ ասէ ցնա. Տէր, դու զամենայն գիտես. եւ դու իսկ զամենայն ճանաչես եւ եթէ՝՝ սիրեմ զքեզ։ Ասէ ցնա Յիսուս. Արածեա զոչխարս իմ։
Եւ անդ էր այր մի, որոյ երեսուն եւ ութ ամ էր ի հիւանդութեան իւրում։
Պատասխանի ետ նմա հիւանդն. Տէր, ոչ զոք ունիմ, թէ յորժամ ջուրքն յուզիցին, արկցէ զիս յաւազանն. եւ մինչ ես դանդաղիմ՝՝, այլ ոք քան զիս յառաջագոյն իջանէ։
եւ չիք արարած աներեւոյթ յերեսաց նորա, այլ ամենայն ինչ մերկապարանոց կայ առաջի աչաց նորա՝ զորմէ մեր բանքս են։
Քանզի ոչ եթէ ունիմք քահանայապետ որ չիցէ կարող չարչարակից լինել տկարութեան մերոյ, այլ փորձ է ամենայնիւ ըստ նմանութեան, առանց մեղաց։