11 Պատասխանի ետ նոցա եւ ասէ. Որ բժշկեացն զիս, նա ասաց ցիս. Առ զմահիճս քո եւ գնա։
Ասեն Հրեայքն ցբժշկեալն. Շաբաթ է եւ ոչ է արժան առնուլ քեզ զմահիճս քո։
Հարցին ցնա եւ ասեն. Ո՞վ է այրն որ ասաց ցքեզ. Առ զմահիճս քո եւ շրջեաց։
Ասեն ցնա. Ո՞ւր է նա։ Ասէ ցնոսա. Ոչ գիտեմ։
Ասեն ոմանք ի փարիսեցւոցն. Ոչ է այրն այն յԱստուծոյ, զի զշաբաթս ոչ պահէ։ Կէսքն ասէին. Իսկ զիա՞րդ կարէ մարդ մեղաւոր այսպիսի նշանս առնել։ Եւ էին հերձուածք ի մէջ նոցա։