41 Եւ եւս բազումք հաւատացին ի նա վասն բանին նորա։
Մի՛ պակասեսցէ իշխան ի Յուդայ, եւ մի՛ պետ յերանաց նորա, մինչեւ եկեսցեն նմա հանդերձեալքն՝՝, եւ նա է ակնկալութիւն հեթանոսաց։
Եւ զարմանային ընդ վարդապետութիւն նորա, զի իշխանութեամբ էր բան նորա։
Իսկ իբրեւ եկին առ նա Սամարացիքն, աղաչէին զնա լինել առ նոսա. եւ եղեւ անդ աւուրս երկուս։
Եւ ասէին ցկինն թէ՝ Ոչ այսուհետեւ վասն քո խօսիցդ հաւատամք, զի մեզէն իսկ լուաք ի դմանէ, եւ գիտեմք եթէ դա է ճշմարտիւ Փրկիչ աշխարհաց։
Իսկ արդ, եթէ տեսանիցէք զՈրդի մարդոյ, զի ելանիցէ ուր էր զառաջինն։
Պատասխանի ետուն սպասաւորքն եւ ասեն. Ոչ երբեք այնպէս խօսեցաւ մարդ որպէս այրն այն։
այլ առջիք զօրութիւն ի հասանել Հոգւոյն Սրբոյ ի վերայ ձեր. եւ եղիջիք ինձ վկայք յԵրուսաղէմ եւ յամենայն Հրէաստանի եւ ի Սամարիա եւ մինչեւ ի ծագս երկրի։
Նոքա յուղարկեալք յեկեղեցւոյն՝ շրջեցան ընդ Փիւնիկէ եւ ընդ Սամարիա. պատմէին զդարձն հեթանոսաց, եւ առնէին ուրախութիւն մեծ ամենայն եղբարց։
Բայց յորժամ հաւատացին Փիլիպպոսի որ աւետարանէր վասն արքայութեանն Աստուծոյ եւ անուանն Յիսուսի Քրիստոսի, մկրտէին ամենեքեան արք եւ կանայք։
Եւ նոցա եդեալ վկայութիւն՝ խօսեցան զբանն Աստուծոյ, եւ դարձան յԵրուսաղէմ. եւ ի բազում գեղս Սամարացւոցն աւետարանէին։
եւ չիք արարած աներեւոյթ յերեսաց նորա, այլ ամենայն ինչ մերկապարանոց կայ առաջի աչաց նորա՝ զորմէ մեր բանքս են։