9 Պատասխանի ետ Նիկոդեմոս եւ ասէ ցնա. Զիա՞րդ մարթի այդմ լինել։
Ճանապարհք արդարոց իբրեւ լոյս ծագեն, առաջնորդեն եւ լուսաւորեն, մինչեւ տիւն լուսաւորեսցէ։
Առաջնորդեցից կուրաց ընդ ճանապարհ զոր ոչ գիտիցեն, եւ ընդ շաւիղս՝ զոր ոչ ճանաչէին՝ գնացուցից զնոսա. արարից նոցա զխաւարն ի լոյս, եւ զդժուարինն ի դիւրինս. զայս բանս արարից առ նոսա, եւ ոչ թողից զնոսա։
Եւ ասէ Մարիամ ցհրեշտակն. Զիա՞րդ լինիցի ինձ այդ, քանզի զայր ոչ գիտեմ։
Պատասխանի ետ Յիսուս եւ ասէ ցնա. Դու ես վարդապետ Իսրայելի եւ զայդ ո՞չ գիտես։
Ասէ ցնա Նիկոդեմոս. Զիա՞րդ կարէ մարդ ծնանել որ ծերն իցէ. միթէ մա՞րթ ինչ իցէ անդրէն յորովայն մօր իւրոյ կրկին մտանել եւ ծնանել։
Զի հողմ ուր կամի շնչէ, եւ զձայն նորա լսես, այլ ոչ գիտես ուստի գայ կամ յո երթայ. սոյնպէս եւ ամենայն ծնեալն ի Հոգւոյն։
Եթէ ոք ուտիցէ ի հացէ յայսմանէ, կեցցէ ի յաւիտեան. եւ հացն զոր ես տաց՝ մարմին իմ է, զոր ես տաց վասն կենաց աշխարհի։
Զայս ասաց ի ժողովրդեանն յուսուցանելն ի Կափառնայում։