7 Դու մի՛ զարմանար թէ ասացի քեզ. Պարտ է ձեզ ծնանել վերստին։
Ո՞ ոք իցէ մարդ որ եղեւ անարատ, կամ ո՞ ոք կանանցածին լինելոց է արդար։
Իսկ արդ՝ եթէ զերկրաւորս ասացի ձեզ եւ ոչ հաւատայք. զիա՞րդ եթէ զերկնաւորսն ասացից, հաւատայցէք։
Պատասխանի ետ Յիսուս եւ ասէ ցնա. Ամէն ամէն ասեմ քեզ. Եթէ ոչ ոք ծնցի վերստին, ոչ կարէ տեսանել զարքայութիւն Աստուծոյ։
Զի ծնեալն ի մարմնոյ մարմին է, եւ ծնեալն ի Հոգւոյ հոգի է։
Զի հողմ ուր կամի շնչէ, եւ զձայն նորա լսես, այլ ոչ գիտես ուստի գայ կամ յո երթայ. սոյնպէս եւ ամենայն ծնեալն ի Հոգւոյն։
Ընդ այն զի՞ զարմանայք, զի եկեսցէ ժամանակ յորում ամենեքին որ ի գերեզմանս կայցեն՝ լուիցեն ձայնի նորա,
Գոհանալ զՀօրէ որ կոչեացն զմեզ ի մասն վիճակի սրբոցն ի լոյս.
Զխաղաղութեան զհետ երթայք ընդ ամենեսին եւ զսրբութեան, առանց որոյ ոչ ոք տեսանիցէ զՏէր։
Զանձինս ձեր սրբել հնազանդութեամբ ճշմարտութեան, յեղբայրսիրութեան առանց կեղծաւորութեան, ի սուրբ սրտէ սիրել սերտիւ զմիմեանս։
Եւ ոչ մտցէ անդ ամենայն չարակամ եւ պիղծ՝՝ եւ ստութիւն, բայց միայն որ գրեալ են ի դպրութիւն կենաց Գառինն։