Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆՈՒ 3:2 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

2 Սա եկն առ նա գիշերի եւ ասէ ցնա. Ռաբբի, գիտեմք եթէ յԱստուծոյ եկեալ ես վարդապետ. զի ոչ ոք կարէ զայդ նշանս առնել զոր դուդ առնես, եթէ ոչ Աստուած իցէ ընդ նմա։

Faic an caibideil Dèan lethbhreac




ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆՈՒ 3:2
30 Iomraidhean Croise  

Եւ ասէ կինն ցԵղիա. Ահա արդ գիտացի եթէ այր Աստուծոյ ես դու, եւ բան Տեառն ճշմարիտ է ի բերան քո։


Լուարուք ինձ որ գիտէք զիրաւունս, ժողովուրդ իմ՝ որոց օրէնք իմ ի սիրտս ձեր, մի՛ երկնչիք ի նախատանաց մարդկան, եւ բամբասանք նոցա զձեզ յամօթ մի՛ արասցեն.


Եւ երդուաւ նմա արքայ Սեդեկիա գաղտ, եւ ասէ. Կենդանի է Տէր որ արար ի մեզ զշունչս զայս, թէ իցէ սպանից զքեզ, կամ թէ իցէ մատնեցից ի ձեռս արանցն, որ խնդրեն զանձն քո։


Եւ առաքեն առ նա զաշակերտս իւրեանց Հերովդիանոսօքն հանդերձ, եւ ասեն. Վարդապետ, գիտեմք զի ճշմարիտ ես, եւ զճանապարհն Աստուծոյ ճշմարտութեամբ ուսուցանես, եւ ոչ է քեզ փոյթ զումեքէ, եւ ոչ հայիս յերեսս մարդոյ։


եւ կոչել ի մարդկանէ Ռաբբի, Ռաբբի։


Բայց դուք մի՛ զոք կոչէք Վարդապետ՝՝, զի մի է ձեր Ուսուցիչ. եւ ամենեքին դուք եղբարք էք։


Եւ նոքա եկեալ հարցանէին զնա նենգութեամբ եւ՝՝ ասէին. Վարդապետ, գիտեմք զի ճշմարիտ ես, եւ ոչինչ փոյթ է քեզ զումեքէ. զի ոչ հայիս յերեսս մարդկան, այլ ճշմարտութեամբ զճանապարհն Աստուծոյ ուսուցանես. արդ ասա մեզ,՝՝ արժա՞ն է հարկ տալ կայսեր եթէ ոչ. տացո՞ւք, թէ ոչ տացուք։


Իբրեւ դարձաւ Յիսուս եւ ետես զնոսա զի երթային զհետ նորա, ասէ ցնոսա. Զի՞նչ խնդրէք։ Նոքա ասեն ցնա. Ռաբբի, (որ թարգմանեալ կոչի Վարդապետ,) ո՞ւր են օթեվանք քո։


Ապա թէ գործեմ, թէ եւ ինձ ոչ հաւատայք, սակայն գործոցն հաւատացէք. զի գիտասջիք եւ ծանիջիք եթէ Հայր յիս, եւ ես ի Հայր։


Եւ այնչափ նշանս արարեալ էր առաջի նոցա, եւ նոքա ոչ հաւատային ի նա.


Ո՞չ հաւատաս եթէ ես ի Հայր եւ Հայր յիս է. զբանս զոր ես խօսիմ ընդ ձեզ, ոչ եթէ յանձնէ ինչ խօսիմ, այլ Հայրն որ յիս բնակեալ է՝ նա գործէ զգործսն։


Եթէ զգործսն չէր գործեալ ի նոսա, զոր ոչ այլ ոք գործեաց, մեղ ինչ ոչ գոյր նոցա, բայց արդ տեսին եւ ատեցին ե՛ւ զիս ե՛ւ զՀայր իմ։


Զայս արար սկիզբն նշանաց Յիսուս ի Կանա Գալիլեացւոց, եւ յայտնեաց զփառս իւր, եւ հաւատացին ի նա աշակերտքն նորա։


Ասէ ցնա Յիսուս. Մարիամ։ Եւ նա դարձաւ եւ ասէ ցնա Եբրայեցերէն. Րաբբունի, որ թարգմանի Վարդապետ։


Եկին առ Յովհաննէս եւ ասեն ցնա. Ռաբբի, որ էրն ընդ քեզ յայնկոյս Յորդանանու, որում դուն վկայեցեր, ահաւասիկ նա մկրտէ, եւ ամենեքին գան առ նա։


Եւ մինչչեւ եկեալ էին նոքա, աղաչէին զնա աշակերտքն եւ ասէին. Ռաբբի, հաց կեր։


Այլ ես ունիմ վկայութիւն մեծ եւս քան զՅովհաննու. զգործսն զորս ետ ցիս Հայր զի կատարեցից զնոսա, նոքին իսկ գործքն զոր գործեմ՝ վկայեն վասն իմ, եթէ Հայր առաքեաց զիս։


եւ զհետ երթայր նորա ժողովուրդ բազում, զի տեսանէին զնշանսն զոր առնէր ի վերայ հիւանդաց։


Եւ բազումք ի ժողովրդենէն հաւատացին ի նա, եւ ասէին. Քրիստոսն յորժամ գայցէ, միթէ աւելի՞ ինչ նշանս առնիցէ քան զոր սայս առնէ։


Ասեն ոմանք ի փարիսեցւոցն. Ոչ է այրն այն յԱստուծոյ, զի զշաբաթս ոչ պահէ։ Կէսքն ասէին. Իսկ զիա՞րդ կարէ մարդ մեղաւոր այսպիսի նշանս առնել։ Եւ էին հերձուածք ի մէջ նոցա։


զՅիսուս որ ի Նազարեթէ, զոր օծն Աստուած Հոգւով Սրբով եւ զօրութեամբ, որ շրջեցաւ բարի առնել եւ բժշկել զամենայն ըմբռնեալսն ի Սատանայէ, զի Աստուած էր ընդ նմա։


Արք Իսրայելացիք, լուարուք զբանս զայսոսիկ. զՅիսուս Նազովրեցի, զայր ցուցեալ յԱստուծոյ ի ձեզ զօրութեամբ եւ նշանօք եւ արուեստիւք, զոր արար նովաւ Աստուած ի միջի ձերում, որպէս եւ դուք իսկ գիտէք,


եւ առ բազում եղբարս ի Տէր, որ վստահ են կապանօքս իմովք առաւել եւս համարձակել առանց երկիւղի զբանն Աստուծոյ խօսել։


Եւ ա՛ռ Գեդէոն երեքտասան այր ի ծառայից իւրոց, եւ արար որպէս եւ խօսեցաւ ընդ նմա Տէր. եւ եղեւ իբրեւ երկեաւ ի տանէ հօր իւրոյ եւ յարանց քաղաքին առնել ի տուէ, արար գիշերի։


Lean sinn:

Sanasan


Sanasan