Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆՈՒ 2:4 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

4 Եւ ասէ ցնա Յիսուս. Զի՞ կայ իմ եւ քո, կին դու, չեւ է հասեալ ժամանակ իմ։

Faic an caibideil Dèan lethbhreac




ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆՈՒ 2:4
20 Iomraidhean Croise  

Եւ ասէ արքայ. Զի՞ կայ իմ եւ ձեր, որդիք Շարուհեայ. թոյլ տուք նմա, թող անիծանէ այնպէս. զի Տէր ասաց նմա անիծանել զԴաւիթ. եւ ո՞վ ասասցէ թէ՝ Ընդէ՞ր արարեր այդպէս։


Եւ ասէ Դաւիթ. Զի՞ կայ իմ եւ ձեր, որդիք Շարուհեայ, զի լինիք դուք ինձ այսօր ի դաւաճանութիւն. մի՛ ոք մեռցի՝՝ այսօր այր յԻսրայելէ. միթէ ո՞չ գիտիցեմ ես, զի այսօր թագաւորեմ ես ի վերայ Իսրայելի։


Եւ ասէ ցԵղիա. Զի՞ կայ իմ եւ քո, այրդ Աստուծոյ, մտեր առ իս յիշատակել զանօրէնութիւնս իմ, եւ սպանանե՞լ զորդի իմ։


Ամենեցուն ժամանակ է, եւ ժամ ամենայն իրաց ի ներքոյ երկնից.


Յայնժամ պատասխանի ետ նմա Յիսուս եւ ասէ. Ով կին դու, մեծ են հաւատք քո, եղիցի քեզ որպէս եւ կամիս։ Եւ բժշկեցաւ դուստր նորա ի նմին ժամու։


Եւ ահա աղաղակեցին եւ ասեն. Զի՞ կայ մեր եւ քո, Յիսուս, Որդի Աստուծոյ, եկիր տարաժամ տանջե՞լ զմեզ։


Եւ ասէ ցնոսա. Զի՞ խնդրէիք զիս, ո՞չ գիտէիք եթէ ի տան Հօր իմոյ պարտ է ինձ լինել։


Եւ Յիսուս պատասխանի ետ նոցա եւ ասէ. Եհաս ժամ զի փառաւորեսցի Որդի մարդոյ։


Յառաջագոյն քան զտօնն զատկի գիտաց Յիսուս թէ հասեալ է ժամ նորա զի փոխեսցի յաշխարհէ աստի առ Հայր, սիրեաց զիւրսն որ յաշխարհի աստ են, ի սպառ սիրեաց զնոսա։


Եւ ի պակասել գինւոյն՝ ասէ մայրն ցՅիսուս. Գինի ոչ ունին։


Եւ նոքա ասեն ցնա. Կին դու, զի՞ լաս։ Ասէ ցնոսա. Զի բարձին զՏէրն իմ ի գերեզմանէ աստի՝՝, եւ ոչ գիտեմ ուր եդին զնա։


Ասէ ցնա Յիսուս. Կին դու, զի՞ լաս, զո՞ խնդրես։ Նմա այսպէս թուեցաւ թէ պարտիզպանն իցէ, ասէ ցնա. Տէր, եթէ դու բարձեր զնա, ասա ինձ ուր եդիր զնա, զի ես առից զնա։


Խնդրէին զնա ունել՝ եւ ել ի ձեռաց նոցա.՝՝ եւ ոչ ոք արկ ի նա ձեռն. զի չեւ էր հասեալ ժամ նորա։


Ասէ ցնոսա Յիսուս. Ժամանակ իմ չեւ է հասեալ, բայց ձեր ժամանակ յամենայն ժամու պատրաստ է։


Դուք երթայք ի տօնն յայն, ես ոչ երթամ ի տօնն յայն. զի իմ ժամանակ չեւ է լցեալ։


Զայս բանս խօսեցաւ ի տան գանձին, յորժամ ուսուցանէր ի տաճարի անդ. եւ ոչ ոք կալաւ զնա, զի չեւ եւս հասեալ էր ժամ նորա։


Այսուհետեւ մեք ոչ զոք գիտեմք մարմնով. զի թէպէտ եւ գիտէաք մարմնով զՔրիստոս, այլ արդ ոչ եւս նոյնպէս գիտեմք։


Որ ասէր ցհայր իւր եւ ցմայր իւր՝ թէ Ոչ տեսի զքեզ, եւ զեղբարս իւր ոչ ծանեաւ, եւ զորդիս իւր ոչ գիտաց. զգուշացաւ բանից քոց, եւ զուխտ քո պահեաց։


Lean sinn:

Sanasan


Sanasan