Եւ եղիցի եթէ ոչ հաւատասցեն երկոցունց նշանացդ այդոցիկ, եւ ոչ լուիցեն ձայնի քում, առցես դու ի ջրոյ գետոյն եւ հեղցես ի ցամաքի, եւ եղիցի ջուրն զոր առնուցուս ի գետոյ անտի՝ արիւն ի ցամաքին։
Եթէ ոչ լսիցէք եւ ոչ դնիցէք ի սրտի ձերում, տալ փառս անուան իմում, ասէ Տէր ամենակալ, առաքեցից ի վերայ ձեր անէծս, եւ անիծից զօրհնութիւնս ձեր, եւ նզովեցից զնա, եւ ցրուեցից զօրհնութիւնս ձեր. եւ մի՛ եղիցի ի միջի ձերում,՝՝ զի դուք ոչ եդիք ի սրտի ձերում։
Սա եկն առ նա գիշերի եւ ասէ ցնա. Ռաբբի, գիտեմք եթէ յԱստուծոյ եկեալ ես վարդապետ. զի ոչ ոք կարէ զայդ նշանս առնել զոր դուդ առնես, եթէ ոչ Աստուած իցէ ընդ նմա։
Ասեն ոմանք ի փարիսեցւոցն. Ոչ է այրն այն յԱստուծոյ, զի զշաբաթս ոչ պահէ։ Կէսքն ասէին. Իսկ զիա՞րդ կարէ մարդ մեղաւոր այսպիսի նշանս առնել։ Եւ էին հերձուածք ի մէջ նոցա։
Ահա եցոյց մեզ Տէր Աստուած զփառս իւր եւ զմեծութիւն իւր, եւ զբարբառ նորա լուաք ի միջոյ հրոյ. յաւուր յայսմիկ տեսաք եթէ խօսիցի Աստուած ընդ մարդոյ եւ կեցցէ։