9 Արդ ես վասն նոցա աղաչեմ. եւ ոչ վասն աշխարհի աղաչեմ, այլ վասն նոցա զորս ետուրն ինձ, զի քո են։
այլ ես աղաչեցի վասն քո զի մի՛ պակասեսցեն հաւատք քո. եւ դու երբեմն դարձցիս եւ հաստատեսցես զեղբարս քո։
Եւ Յիսուս ասէ. Հայր, թող դոցա, զի ոչ գիտեն զինչ գործեն։ Եւ ի բաժանել զհանդերձս նորա արկին վիճակս։
Իբրեւ տեսին խոզարածքն զիրսն որ եղեն՝ փախեան, եւ պատմեցին ի քաղաքին եւ յագարակսն։
Եւ ես աղաչեցից զՀայր, եւ այլ Մխիթարիչ տացէ ձեզ, զի ընդ ձեզ բնակեսցէ ի յաւիտեան.
Որպէս ետուր նմա իշխանութիւն ամենայն մարմնոյ, զի ամենայնի զոր ետուր նմա՝ տացէ զկեանսն յաւիտենականս։
Այլ ոչ վասն նոցա միայն աղաչեմ, այլ եւ վասն ամենայն հաւտացելոց բանիւն նոցա յիս.
Յայտնեցի զանուն քո մարդկան զորս ետուր ինձ յաշխարհէ. քո էին, եւ ինձ ետուր զնոսա, եւ զբանն քո պահեցին։
Զամենայն զոր տայ ինձ Հայր՝ առ իս եկեսցէ. եւ որ գայ առ իս՝ ոչ հանից արտաքս։
Այս են կամք Հօր իմոյ որ առաքեացն զիս, զի զամենայն զոր ետ ցիս Հայր՝ ոչ կորուսից ի նմանէ, այլ յարուցից զնա յաւուրն յետնում։
ուստի եւ կենդանի առնել համօրէն կարող է զմատուցեալսն նովաւ առ Աստուած. քանզի միշտ կենդանի է լինել բարեխօս վասն նոցա։
Զի ոչ եթէ ի ձեռագործ սրբութիւնսն եմուտ Քրիստոս՝ յօրինակս ճշմարտութեանն, այլ ի բուն իսկ յերկինս, յանդիման լինել երեսացն Աստուծոյ վասն մեր։
Գիտեմք եթէ յԱստուծոյ եմք, եւ աշխարհ ամենայն ի չարի կայ։
Եւ անկաւ վիշապն մեծ, օձն առաջին, որ անուանեալ կոչի Բէեղզեբուղ եւ Սատանայ որ մոլորեցոյց զամենայն տիեզերս երկրի. եւ հրեշտակք նորա ընդ նմա անկան։
Զի երկիր պագցեն նմա ամենայն որ բնակեալ են ընդ երեսս երկրի. որոց ոչ են գրեալ անուանք նոցա ի դպրութիւն կենաց Գառինն զենլոյ ի սկզբանէ աշխարհի։
Եւ որ ոք ոչ գտաւ ի գիրն կենաց գրեալ՝ արկաւ ի լիճ հրոյն։