Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆՈՒ 16:2 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

2 Ի ժողովրդոց իւրեանց հանիցեն զձեզ. այլ եկեսցէ ժամանակ զի ամենայն որ սպանանիցէ զձեզ՝ համարիցի պաշտօն մատուցանել Աստուծոյ։

Faic an caibideil Dèan lethbhreac




ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆՈՒ 16:2
27 Iomraidhean Croise  

որք ասէին. Ի բաց կաց յինէն, մի՛ մերձենար յիս զի սուրբ եմ։ Այս է ծուխ բարկութեան իմոյ՝ յորում հուր բորբոքեալ է զամենայն աւուրս։


Լուարուք զպատգամս Տեառն որ դողայք ի բանից նորա. խօսեցարուք, եղբարք մեր, ընդ ատելիս ձեր եւ ընդ գարշեցուցիչս. զի անուն Տեառն փառաւորեսցի՝՝, եւ երեւեսցի յուրախութեանն ձերում. եւ նոքա ամաչեսցեն։


Եւ մի՛ երկնչիք յայնցանէ որ սպանանեն զմարմին եւ զոգի ոչ կարեն սպանանել. այլ երկերուք դուք առաւել յայնմանէ որ կարողն է զոգի եւ զմարմին կորուսանել ի գեհենի։


Յայնժամ մատնեսցեն զձեզ ի նեղութիւն, եւ սպանանիցեն զձեզ, եւ եղիջիք ատեցեալք յամենայն ազգաց վասն անուան իմոյ։


Երանի է ձեզ յորժամ ատիցեն զձեզ մարդիկ, եւ յորժամ որոշիցեն զձեզ եւ նախատիցեն, եւ հանիցեն անուն չար զձէնջ վասն Որդւոյ մարդոյ։


Բայց սակայն եւ յիշխանաց անտի բազումք հաւատացին ի նա, այլ վասն փարիսեցւոցն ոչ յայտնէին, զի մի՛ ի ժողովրդենէն ելանիցեն.


Զայս առակօք խօսեցայ ընդ ձեզ. եկեսցէ ժամանակ յորժամ ոչ եւս առակօք խօսեցայց ընդ ձեզ, այլ յայտնապէս զՀօրէ պատմեցից ձեզ։


ահա եկեսցէ ժամ եւ եկեալ իսկ է, զի ցրուեսջիք յիւրաքանչիւր տեղիս, եւ զիս միայն թողուցուք. եւ չեմ միայն, զի Հայր ընդ իս է։


Ասէ ցնա Յիսուս. Կին դու, հաւատա ինձ, զի եկեսցէ ժամանակ, յորժամ ոչ ի լերինս յայսմիկ եւ ոչ յԵրուսաղէմ երկիր պագանիցեն Հօր։


Այլ եկեսցէ ժամանակ եւ այժմ իսկ է, յորժամ ճշմարիտքն երկրպագուք երկիր պագանիցեն Հօր հոգւով եւ ճշմարտութեամբ, քանզի եւ Հայր այնպիսի երկրպագուս իւր խնդրէ։


Զայս ասացին ծնողքն նորա, զի երկնչէին ի Հրէիցն. քանզի ուխտ եդեալ էր Հրէից, եթէ ոք խոստովանեսցի զնա Քրիստոս, ի բաց կացցէ ի ժողովրդենէն։


Պատասխանի ետուն եւ ասեն ցնա. Ի մեղս իսկ ծնեալ ես ամենեւին, եւ դու վարդապե՞տ լինիս մեր։ Եւ հանին զնա արտաքս։


Եւ նոքա իբրեւ լուան, առատանային եւ խորհէին սպանանել զնոսա։


Աղաղակեալ ի ձայն մեծ՝ խցին զականջս իւրեանց, եւ դիմեցին առ հասարակ ի վերայ նորա։


հայհոյէին, աղաչէաք. իբրեւ առակ նշաւակի եղեաք ամենայն աշխարհի, ամենեցուն փարելի լինել մինչեւ ցայժմ։


ըստ նախանձայոյզն լինելոյ՝ հալածէի զեկեղեցին. ըստ արդարութեան օրինացն՝ լիեալ անարատ։


Եւ յորժամ եբաց զկնիքն հինգերորդ՝ տեսի ի ներքոյ սեղանոյն զհոգիս ամենայն մարդկան զենեալ՝՝ վասն բանին Աստուծոյ եւ վասն վկայութեան նորա զոր ունէին։


Եւ ասեն արք քաղաքին ցՅովաս. Հան արտաքս զորդին քո եւ մեռցի. զի կործանեաց զսեղանն Բահաղու, եւ կոտորեաց զանտառն որ զնովաւ։


Lean sinn:

Sanasan


Sanasan