9 Պատասխանի ետ Յիսուս. Ո՞չ երկոտասան ժամ է յաւուր. եթէ ոք գնայ ի տուընջեան, ոչ գայթակղի, զի զլոյս աշխարհիս այսորիկ տեսանէ.
Զի գնասցես յուսով խաղաղութեան յամենայն ճանապարհս քո, եւ ոտն քո մի՛ գայթակղեսցի։
Լալով ելին, եւ մխիթարութեամբ ածից զնոսա՝ հանգուցանել ի վերայ ջուրց վտակաց ընդ ճանապարհ ուղիղ, եւ մի՛ մոլորեսցին ի նմա. զի եղէ Իսրայելի ի հայր, եւ Եփրեմ անդրանիկ իմ է։
ապա թէ ոք գնայ գիշերի, գայթակղի, զի լոյս ոչ գոյ ընդ նմա։
Ասէ ցնոսա Յիսուս. Փոքր մեւս եւս ժամանակ լոյս ընդ ձեզ է. գնացէք մինչդեռ զլոյսն ունիք, զի մի՛ խաւար ձեզ հասցէ. զի որ գնայ ի խաւարի՝ ոչ գիտէ յո երթայ։
Եւ ինձ պարտ է գործել զգործս այնորիկ որ առաքեացն զիս, մինչ աւուր կայ. գայ գիշեր, յորժամ ոչ ոք կարէ գործել։
Որ սիրէ զեղբայր իւր՝ ի լոյս բնակէ, եւ գայթակղութիւն ի նմա չիք.