41 Եկին բազումք առ նա եւ ասեն. Զի Յովհաննէս նշան ինչ ոչ արար.
եւ ասէ ցծառայս իւր. Նա է Յովհաննէս մկրտիչ. նա յարեաւ ի մեռելոց, եւ վասն այնորիկ զօրութիւնք լինին նովաւ։
Եւ իբրեւ գտին զնա, ասեն ցնա թէ՝ Ամենեքին խնդրեն զքեզ։
Որովք ի կուտել բիւրաւորաց ժողովրդեանն մինչեւ կոխել զմիմեանս, սկսաւ ասել ցաշակերտսն իւր. Նախ զգոյշ լերուք անձանց ի խմորոյ փարիսեցւոցն, որ է կեղծաւորութիւն։
Եւ եղեւ ի խռնել զնովաւ ժողովրդեանն եւ լսել զբանն Աստուծոյ, եւ ինքն կայր առ ծովակին Գեննեսարեթայ։
որ զկնի իմ գալոցն է՝՝, որում չեմն արժանի եթէ լուծից զխրացս կօշկաց նորա։
Զայս արար սկիզբն նշանաց Յիսուս ի Կանա Գալիլեացւոց, եւ յայտնեաց զփառս իւր, եւ հաւատացին ի նա աշակերտքն նորա։