Առաջնորդեցից կուրաց ընդ ճանապարհ զոր ոչ գիտիցեն, եւ ընդ շաւիղս՝ զոր ոչ ճանաչէին՝ գնացուցից զնոսա. արարից նոցա զխաւարն ի լոյս, եւ զդժուարինն ի դիւրինս. զայս բանս արարից առ նոսա, եւ ոչ թողից զնոսա։
Այո, աղաչեմ եւ զքեզ, մտերիմ իմ եւ լծակից, եւ դու օգնական լինիջիր նոցա որք յաւետարանին նահատակեցան ընդ իս Կղեմաւ հանդերձ եւ այլովք գործակցօք իմովք, որոց անուանքն ի դպրութեան կենաց։
Որոց եւ յայտնեցաւ իսկ զի ոչ եթէ անձանց, այլ մեզ մատակարարք լինէին նոցին, որք այժմ պատմեցան այնոքիւք որ աւետարանեցինն ձեզ Հոգւովն Սրբով, որ առաքէրն յերկնից. զոր ցանկային տեսանել գոնեայ ընդ աղօտ հրեշտակք։