Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆՈՒ 10:16 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

16 Նա եւ այլ եւս ոչխարք են իմ որ ոչ են յայսմ գաւթէ, եւ զայնս եւս պարտ է ինձ ածել այսր, եւ ձայնի իմում լուիցեն, եւ եղիցին մի հօտ եւ մի հովիւ։

Faic an caibideil Dèan lethbhreac




ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆՈՒ 10:16
48 Iomraidhean Croise  

Մի՛ պակասեսցէ իշխան ի Յուդայ, եւ մի՛ պետ յերանաց նորա, մինչեւ եկեսցեն նմա հանդերձեալքն՝՝, եւ նա է ակնկալութիւն հեթանոսաց։


Բանք իմաստնոց իբրեւ զխթան եզանց, եւ իբրեւ բեւեռք հարեալք ի մուրհակաց տուան ի հովուէ միոջէ։


Եւ եղիցի յաւուր յայնմիկ արմատն Յեսսեայ, եւ որ կանգնելոցն է՝ իշխան հեթանոսաց, ի նա հեթանոսք յուսասցին. եւ եղիցի հանգիստ նորա պատուով։


Ասացից հիւսիսոյ. Ած. եւ հարաւոյ թէ՝ Մի՛ արգելուր. ածէք զորդիս իմ յերկրէ հեռաստանէ, եւ զդստերս իմ ի ծագաց երկրէ,


Եւ ասէ ցիս. Մեծ է քեզ այդ, կոչել զքեզ ծառայ իմ՝՝, հաստատել զազգսն Յակոբայ, եւ զցրուեալսն Իսրայելի դարձուցանել. ահաւասիկ եդի զքեզ յուխտ ազգի եւ՝՝ ի լոյս հեթանոսաց, լինել փրկութիւն մինչեւ ի ծագս երկրի։


Եւ յայտնի արասցէ՝՝ Տէր զբազուկ իւր սուրբ առաջի ամենայն ազգաց, եւ տեսցեն ամենայն ծագք երկրի զփրկութիւն Աստուծոյ մերոյ։


Ասաց Տէր Տէր, որ ժողովէ զցրուեալսն Իսրայելի, եթէ՝ Ժողովեցից ի վերայ նորա ժողովս


Զոր օրինակ խնդրիցէ հովիւ զհօտ իւր՝ յաւուր յորում իցէ մէգ եւ մառախուղ՝՝ ի մէջ խաշանց իւրոց վատնելոց, այնպէս խնդրեցից զխաշինս իմ, եւ ժողովեցից զնոսա յամենայն տեղեաց ուր ցրուեցան ի նոսա յաւուր միգի եւ մառախղի։


Եւ կացուցից ի վերայ նոցա Հովիւ մի՝ զծառայ իմ զԴաւիթ, եւ նա հովուեսցէ զնոսա, նա եղիցի նոցա հովիւ։


Եւ մոլորեցան խաշինքն իմ ընդ ամենայն լերինս եւ ընդ ամենայն բլուրս բարձունս, եւ ընդ ամենայն երեսս երկրի ցրուեցան խաշինքն իմ. եւ ոչ ոք էր որ խնդրէր, եւ ոչ այն որ դարձուցանէր։


եւ տաց՝՝ զդոսա յազգ մի յերկրին իմում ի լերինսն Իսրայելի, եւ մի իշխան եղիցի ի վերայ ամենեցուն դոցա ի թագաւոր. եւ ոչ եւս եղիցին յերկուս ազգս, եւ ոչ եւս բաժանեսցին յերկուս թագաւորութիւնս։


Եւ ծառայ իմ Դաւիթ՝ իշխան ի մէջ՝՝ դոցա, եւ մի հովիւ եղիցի ամենեցուն դոցա. զի ըստ հրամանաց իմոց գնասցեն, եւ զիրաւունս իմ պահեսցեն եւ արասցեն զնոսա։


Եւ էր՝՝ թիւ որդւոցն Իսրայելի իբրեւ զաւազ ծովու անչափ եւ անթիւ. եւ եղիցի ի տեղւոջ յորում ասացաւ Ոչ ժողովուրդ իմ դուք, անդ կոչեսցին նոքա Որդիք Աստուծոյ կենդանւոյ։


եւ ապաւինեսցին ազգք բազումք ի Տէր յաւուր յայնմիկ, եւ եղիցին նմա ժողովուրդ, եւ բնակեսցին՝՝ ի միջի քում. եւ ծանիցես թէ Տէր ամենակալ առաքեաց զիս առ քեզ։


Եւ մինչդեռ նա խօսէր, ահա ամպ լուսաւոր հովանի եղեւ ի վերայ նոցա. ձայն եղեւ յամպոյն եւ ասէ. Դա է Որդի իմ սիրելի ընդ որ հաճեցայ, դմա լուարուք։


Կամ ո՞վ իցէ կին, որոյ իցեն դրամք տասն. եւ եթէ կորուսանիցէ դրամ մի, ո՞չ լուցանիցէ ճրագ եւ ածիցէ աւել ի տան, եւ խնդրիցէ ստէպ, մինչեւ գտանիցէ։


Ես եմ հովիւն քաջ. հովիւ քաջ զանձն իւր դնէ ի վերայ ոչխարաց։


Իսկ որ մտանէ ընդ դուռն՝ հովիւ է ոչխարաց։


Ոչխարք իմ ձայնի իմում լսեն, եւ ես ճանաչեմ զնոսա, եւ զկնի իմ գան.


Նմա դռնապանն բանայ, եւ ոչխարքն ձայնի նորա լսեն, եւ զիւր ոչխարսն կոչէ յանուանէ եւ հանէ զնոսա։


Եւ յորժամ զիւրն զամենայն՝՝ հանիցէ, առաջի նոցա երթայ, եւ ոչխարքն զհետ նորա երթան, զի ճանաչեն զձայն նորա։


Զօտարի զհետ ոչ երթիցեն, այլ փախիցեն ի նմանէ, զի ոչ ճանաչեն զձայն օտարաց։


եւ ոչ ի վերայ ազգին միայն, այլ զի եւ զորդիսն Աստուծոյ զցրուեալսն ժողովեսցէ ի մի։


Այլ ոչ վասն նոցա միայն աղաչեմ, այլ եւ վասն ամենայն հաւտացելոց բանիւն նոցա յիս.


Զամենայն զոր տայ ինձ Հայր՝ առ իս եկեսցէ. եւ որ գայ առ իս՝ ոչ հանից արտաքս։


Շմաւոն պատմեաց որպէս յառաջագոյն Աստուած այց արար առնուլ ժողովուրդ ի հեթանոսաց անուան իւրոյ։


քանզի ես ընդ քեզ եմ, եւ ոչ ոք ընդդէմ դարձցի քո՝ ի չարչարել զքեզ. քանզի ժողովուրդ է իմ բազում ի քաղաքիս յայսմիկ։


Եւ ես նոյնժամայն ի վեր հայեցայ ի նա. եւ նա ասէ ցիս. Աստուած հարցն մերոց յառաջագոյն ընտրեաց զքեզ ճանաչել զկամս նորա, եւ տեսանել զԱրդարն եւ լսել բարբառ ի բերանոյ նորա.


Ոչ կամիմ, եղբարք, եթէ տգէտք իցէք խորհրդոյս այսմիկ, զի մի՛ յանձինս ձեր իցէք իմաստունք. զի կուրութիւն փոքր ի շատէ եղեւ Իսրայելի, մինչեւ լրումն հեթանոսաց մտցէ,


յոր եւ կոչեացն զձեզ աւետարանաւն մերով ի փրկութիւն փառացն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի։


Եւ Աստուած խաղաղութեան որ եհան ի մեռելոց զՀովիւն հօտից, զմեծն արեամբ յաւիտենական ուխտին, զՏէր մեր Յիսուս,


Որք երբեմն չժողովուրդ, բայց արդ ժողովուրդ Աստուծոյ. որք չողորմեալք, այժմ ողորմութիւն գտէք։


Քանզի էիք իբրեւ զոչխարս մոլորեալս, այլ այժմ դարձարուք առ Հովիւն եւ Տեսուչ ոգւոց ձերոց։


զի յերեւել Հովուապետին ընդունիջիք զանթառամ փառաց պսակն։


Ահաւասիկ կամ ես առ դուրս եւ բախեմ. եթէ ոք լուիցէ ձայնի իմում եւ բանայցէ զդրունսն, մտից առ նա եւ ընթրիս արարից առ նա, եւ նա ընդ իս։


Lean sinn:

Sanasan


Sanasan