Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆՈՒ 10:10 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

10 Գող ոչ գայ, եթէ ոչ զի գողասցի եւ սպանցէ եւ կորուսցէ. ես եկի զի զկեանս ունիցին, եւ առաւել եւս ունիցին։

Faic an caibideil Dèan lethbhreac




ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆՈՒ 10:10
25 Iomraidhean Croise  

Իբրեւ շունք լիրբք եղեն յանձինս իւրեանց որ ոչ գիտեն զյագուրդ. եւ են չարք՝ եւ՝՝ ոչ ճանաչեն զհանճար. ամենեքին ըստ իւրաքանչիւր ճանապարհաց իւրեանց գնացին։՝՝


Ի բժշկել ինձ զԻսրայէլ եւ յայտնեսցին չարիքն Եփրեմայ եւ չարիքն Շամրնի, զի արարին ստութիւն. գող մտցէ առ նա, եւ աւազակ մերկացուսցէ ի ճանապարհս նորա։


Զգոյշ լերուք, մի՛ արհամարհիցէք զմի ի փոքրկանցս յայսցանէ. ասեմ ձեզ, զի հրեշտակք նոցա յերկինս հանապազ տեսանեն զերեսս Հօր իմոյ որ յերկինս է։


Զի եկն Որդի մարդոյ կեցուցանել զկորուսեալն։


Որպէս Որդի մարդոյ ոչ եկն պաշտօն առնուլ, այլ՝ պաշտել, եւ տալ զանձն իւր փրկանս փոխանակ բազմաց։


եւ ասէ ցնոսա. Գրեալ է. Տուն իմ տուն աղօթից կոչեսցի, եւ դուք արարէք զդա այրս աւազակաց։


Վա՜յ ձեզ դպրաց եւ փարիսեցւոց կեղծաւորաց, զի փակէք զարքայութիւն երկնից առաջի մարդկան. դուք ոչ մտանէք, եւ որոց մտանենն՝ չտայք թոյլ մտանել։


Եւ ուսուցանէր եւ ասէր ցնոսա. Գրեալ է՝՝ թէ՝ Տուն իմ տուն աղօթից կոչեսցի ամենայն հեթանոսաց, եւ դուք արարէք զդա այրս աւազակաց։


Զի եկն Որդի մարդոյ խնդրել եւ կեցուցանել զկորուսեալն։


Ամէն ամէն ասեմ ձեզ. Որ ոչ մտանէ ընդ դուռն ի գաւիթ ոչխարացն, այլ ընդ այլ ելանէ՝ նա գող է եւ աւազակ։


Ես եմ հովիւն քաջ. հովիւ քաջ զանձն իւր դնէ ի վերայ ոչխարաց։


Եւ եթէ ոք լուիցէ բանից իմոց եւ ոչ պահեսցէ, ես ոչ դատիմ զնա. քանզի ոչ եկի թէ դատեցայց զաշխարհ, այլ զի փրկեցից զաշխարհ։


Զայս ասաց ոչ զի զաղքատաց ինչ փոյթ էր նմա, այլ զի գող էր եւ զարկղն ինքն ունէր, եւ որ ինչ անկանէրն՝ նա կրէր։


Զի ոչ առաքեաց Աստուած զՈրդի իւր յաշխարհ թէ դատեսցի զաշխարհ, այլ զի փրկեսցի աշխարհ նովաւ։


եւ դուք ոչ կամիք գալ առ իս զի զկեանսն ունիցիք։


Զի հաց յԱստուծոյ է, որ իջանէն յերկնից եւ կեանս տայ աշխարհի։


Ես եմ հացն կենդանի, որ յերկնից իջեալ։


Իսկ արդ որ ուսուցանես զընկերն՝ զանձն քո ո՞չ ուսուցանես. որ քորոզես չգողանալ՝ գողանա՞ս.


Հաւատարիմ է բանս եւ ամենայն ընդունելութեան արժանի է, զի Քրիստոս Յիսուս եկն յաշխարհ փրկել զմեղաւորս որոց գլուխն ես եմ։


Որով առաւել եւս կամեցեալ Աստուծոյ ցուցանել ժառանգաւորաց աւետեացն զհաստատութիւն խորհրդոյն իւրոյ, միջնորդեաց երդմամբ.


ուստի եւ կենդանի առնել համօրէն կարող է զմատուցեալսն նովաւ առ Աստուած. քանզի միշտ կենդանի է լինել բարեխօս վասն նոցա։


զի այսպէս առատապէս շնորհեսցի ձեզ մուտ ի յաւիտենական արքայութիւն Տեառն մերոյ եւ Փրկչին Յիսուսի Քրիստոսի։


Lean sinn:

Sanasan


Sanasan