Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆՈՒ 1:9 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

9 Էր Լոյսն ճշմարիտ, որ լուսաւոր առնէ զամենայն մարդ որ գալոց է՝՝ յաշխարհ։

Faic an caibideil Dèan lethbhreac




ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆՈՒ 1:9
15 Iomraidhean Croise  

Եւ ասէ ցիս. Մեծ է քեզ այդ, կոչել զքեզ ծառայ իմ՝՝, հաստատել զազգսն Յակոբայ, եւ զցրուեալսն Իսրայելի դարձուցանել. ահաւասիկ եդի զքեզ յուխտ ազգի եւ՝՝ ի լոյս հեթանոսաց, լինել փրկութիւն մինչեւ ի ծագս երկրի։


զի զօրէնս յօգնականութիւն ետ. զի ասիցեն թէ ոչ իբրեւ զբանս զայս, վասն որոյ չիք կաշառս տալ վասն նորա։


Ապա եթէ ակն քո չար է, ամենայն մարմինդ խաւարին եղիցի. իսկ արդ եթէ լոյսդ որ ի քեզ է՝ խաւար է, խաւարն ո՞րչափ եւս։


Եթէ մարմինդ քո ամենայն լուսաւոր է եւ չգուցէ մասն ինչ խաւարին, եղիցի լուսաւոր ամենայն. որպէս յորժամ ճրագն նշողիւք լուսաւորեսցէ զքեզ։


Նովաւ կեանք էր, եւ կեանքն էր լոյս մարդկան.


Սա եկն ի վկայութիւն զի վկայեսցէ վասն Լուսոյն, զի ամենեքին հաւատասցեն նովաւ։


Ես լոյս յաշխարհ եկի, զի ամենայն որ հաւատայ յիս՝ ի խաւարի մի՛ մնասցէ։


Ասէ ցնա Յիսուս. Ես եմ ճանապարհն եւ ճշմարտութիւն եւ կեանք. ոչ ոք գայ առ Հայր եթէ ոչ ինեւ։


Ես եմ որթն ճշմարիտ, եւ Հայր իմ մշակ է։


Ասէ ցնոսա Յիսուս. Ամէն ամէն ասեմ ձեզ թէ՝ Ոչ Մովսէս ետ ձեզ զհացն յերկնից, այլ Հայրն իմ տայ ձեզ զհացն յերկնից զճշմարիտ։


Եւ քրթմնջիւն էր զնմանէ ի ժողովուրդսն. կէսքն ասէին թէ՝ Բարւոք է. այլք ասէին. Ոչ, այլ մոլորեցուցանէ զժողովուրդն։


Եթէ ասիցեմք եթէ՝ Մեղս ինչ մեք ոչ ունիմք, զանձինս խաբեմք, եւ ճշմարտութիւն ի մեզ ոչ գոյ։


Դարձեալ նոր պատուիրան գրեմ ձեզ որ է ճշմարտիւ ի նմա եւ ի ձեզ. զի խաւարն անցանէ, եւ լոյսն ճշմարիտ արդէն իսկ երեւի։


Եւ գիտեմք եթէ Որդին Աստուծոյ եկն, եւ ետ մեզ միտս զի ծանիցուք զճշմարիտն. եւ եմք ի ճշմարտին Որդւոյ նորա Յիսուսի Քրիստոսի. զի նա է ճշմարիտ Աստուած եւ կեանք յաւիտենական։


Lean sinn:

Sanasan


Sanasan