Եւ ասաց Աստուած. Արասցուք մարդ ըստ պատկերի մերում եւ ըստ նմանութեան, եւ իշխեսցեն ձկանց ծովու եւ թռչնոց երկնից եւ անասնոց եւ ամենայն երկրի եւ ամենայն սողնոց որ սողին ի վերայ երկրի։
Զի այսպէս ասէ Տէր որ արար զերկինս. Աստուած՝ որ հաստատեաց զերկիր եւ արար զնա, նա է որ սահմանեաց զնա. եւ ի զուր ինչ ոչ արար զնա, այլ ի բնակութիւն ստեղծ զնա. Ես եմ Տէր եւ չիք այլ ոք։