23 Ասէ. Ես՝ ձայն բարբառոյ յանապատի. Ուղիղ արարէք զճանապարհն Տեառն, որպէս ասաց Եսայի մարգարէ։
զի սա է վասն որոյ ասացաւ ի ձեռն Եսայեայ մարգարէի, որ ասէ. Ձայն բարբառոյ յանապատի. Պատրաստ արարէք զճանապարհ Տեառն, եւ ուղիղ արարէք զշաւիղս նորա։
Ձայն բարբառոյ յանապատի. Պատրաստ արարէք զճանապարհ Տեառն, եւ ուղիղս արարէք զշաւիղս նորա։
Իսկ ասա մեզ. Դու ո՞վ ես, զի պատասխանի տարցուք որոց առաքեցինն զմեզ. զի՞ ասես վասն քո։
Եւ որք առաքեցանն՝ ի փարիսեցւոց անտի էին։
Դուք ձեզէն վկայէք ինձ, զի ասացի ձեզ թէ՝ Չեմ ես Քրիստոսն, այլ թէ առաքեալ եմ առաջի նորա։