Եւ արկից զձեռն իմ ի վերայ քո. եւ ածից քեզ եռանդն ի սրբութիւն ապստամբացդ, եւ զապստամբսդ կորուսից՝՝. եւ բարձից ի քէն զամենայն անօրէնս, եւ զամենայն ամբարտաւանս խոնարհեցուցից՝՝։
դարձան յանիրաւութիւնս հարցն իւրեանց առաջնոց, որք ոչ կամեցան լսել բանից իմոց. եւ ահաւադիկ երթան զհետ աստուածոց օտարաց ծառայել նոցա. եւ ցրեցին տունն Իսրայելի եւ տունն Յուդայ զուխտն իմ, զոր ուխտեցի ընդ հարս նոցա։
Ես իբրեւ զգառն անմեղ վարեալ ի սպանդ, ոչ գիտացի թէ զինէն խորհեցան խորհուրդ չար եւ ասեն. Եկայք արկցուք փայտ ի հաց նորա՝՝, եւ ջնջեսցուք զնա յերկրէն կենդանեաց, եւ անուն նորա մի՛ եւս յիշեսցի։
Զքաղաքն եւ զժողովուրդն իմ՝՝ չար՝ որք ոչ կամէին լսել բանից իմոց, որք գնան ըստ յօժարութեան սրտից իւրեանց չարաց, եւ երթան զհետ աստուածոց օտարաց ծառայել նոցա եւ երկիր պագանել. եղիցին իբրեւ զսփածանելիդ զայդ՝ որ ոչ իմիք է պիտանացու։
Եւ ասացին. Եկայք խորհեսցուք խորհուրդ ի վերայ Երեմիայի. զի ոչ կորնչին օրէնք ի քահանայէ, եւ խորհուրդ յիմաստնոց, եւ բան ի մարգարէէ. եկայք եւ հարցուք զնա լեզուաւ, եւ ոչ լուիցուք զամենայն բանս նորա։
Զի լուայ զպարսաւանս բազմաց, շուրջ զինեւ միախուռն ժողովելոց. թէ՝ Արիք եւ յարիցուք ի վերայ նորա ամենայն արք բարեկամք դորա. հնարեցարուք նմա հնարս՝՝, թերեւս խաբեսցի եւ յաղթեսցուք նմա, եւ խնդրեսցուք զվրէժ մեր ի նմանէ։
Զի՞նչ անցուցից ընդ քեզ, Եփրեմ. այլ պաշտպան լինիցիմ քեզ, Իսրայէլ. զի՞նչ անցուցից ընդ քեզ. եդից զքեզ իբրեւ զԱդամա եւ իբրեւ զՍեբոյիմ. դարձաւ սիրտ իմ ի նոյն. յուզեցան խնամք՝՝ իմ։
Նմանեցաւ ժողովուրդ իմ այնմիկ՝ յորում ոչ գոյր գիտութիւն՝՝. զի դու զգիտութիւն մերժեցեր, մերժեցից եւ ես զքեզ, զի մի՛ եւս քահանայասցիս ինձ. եւ մոռացար զօրէնս Աստուծոյ քո, մոռացայց եւ ես զորդիսն քո։
Եւ անցուցից զերրորդ մասն ընդ հուր, եւ ջեռուցից զնոսա որպէս ջեռնու՝՝ արծաթ. եւ փորձեցից զնոսա որպէս փորձի ոսկի. նա կարդասցէ զանուն իմ, եւ ես լուայց նմա. եւ ասացից. Ժողովուրդ իմ է սա։ Եւ նա ասասցէ. Տէր Աստուած իմ ես դու՝՝։