եւ ի բարձունս հայեսցին՝՝, եւ ապշութիւն ի ճանապարհին. եւ ծաղկեսցի նշին, եւ թանձրասցի մարախն, եւ տարածեսցի կապարն. զի գնաց մարդ ի տուն իւր յաւիտենից, եւ շուրջ եղեն կոծօղք ի հրապարակս։
Եւ ասասցես ցնոսա. Այսպէս ասէ Տէր ամենակալ Աստուած Իսրայելի. Արբէք եւ արբեցարուք, յիմարեցարուք, եւ կործանեցարուք եւ մի՛ կանգնեսջիք յերեսաց սրոյն զոր եսն առաքեցից ի մէջ ձեր։
Զի ահաւասիկ ես զարթուցեալ եմ ի վերայ դոցա չարչարել զդոսա, եւ ոչ առնել բարի. եւ սատակեսցին ամենայն արք Յուդայ որ բնակեալ են յերկրիդ Եգիպտացւոց սրով եւ սովով, մինչեւ նուազեսցին.
Վասն այնորիկ ասա. Այսպէս ասէ Ադոնայի Տէր. Եւ ընկալայց զնոսա յազգացն, եւ ժողովեցից զնոսա ի գաւառացն ուր ցրուեցից զնոսա՝՝ ի նոսա, եւ տաց նոցա զերկիրն Իսրայելի։
Չորիր մասն քո մահու սպառեսցի, եւ չորիր մասն քո՝՝ սովով վախճանեսցի ի միջի քում. եւ չորիր մասն քո շուրջ զքեւ ի սուր անկցի, եւ զչորիր մասն քո ընդ ամենայն հողմս ցրուեցից, եւ սուր արձակեցից զկնի նոցա։
Զչորրորդ՝՝ մասնն հրով այրեսցես ի մէջ քաղաքին, ըստ լրութեան աւուրցն արգելանին. եւ զչորրորդ մասնն կոտորեսցես սրով շուրջ զնովաւ. եւ զչորրորդ մասնն հոսեսցես հողմոյ, եւ սուր արձակեցից զկնի նորա։
Վասն այդորիկ այսպէս ասէ Տէր Աստուած ամենակալ՝՝. Յամենայն հրապարակս կոծ. եւ յամենայն ճանապարհս ասասցի Վա՜յ, վա՜յ, կոչեսցի մշակ ի սուգ եւ ի կոծ եւ ի ձայնարկուս.
Յաւուր յայնմիկ առից ի վերայ ձեր առակ. ողբասցեն ողբս ձայնիւ, եւ ասասցեն. Թշուառութեամբ թշուառացաք։ Մասն ժողովրդեան իմոյ լարով չափեցաւ, եւ ոչ ոք էր որ արգելոյր զնա դարձուցանել. անդք մեր բաժանեցան՝՝։
Եւ հանից զնոսա ընդ ամենայն ազգս զորս ոչ գիտիցեն, եւ երկիրդ ապականեսցի զկնի նոցա, զի ոչ ոք իցէ որ ելանիցէ, եւ դառնայցէ. եւ եդին զերկիրն ընտիր յապականութիւն՝՝։
Տացէ զքեզ Տէր ի պարտութիւն առաջի թշնամեաց քոց. ընդ մի ճանապարհ ելցես ի վերայ նոցա, եւ ընդ եւթն ճանապարհ փախիցես յերեսաց նոցա. եւ եղիցիս ցրուեալ ընդ ամենայն թագաւորութիւնս երկրի.
Եւ ցրուեսցէ զքեզ Տէր Աստուած քո՝՝ ընդ ամենայն ազգս, ի ծագաց երկրի մինչեւ ի ծագս երկրի, եւ ծառայեսցես անդ աստուածոց օտարաց, փայտից եւ քարանց, զորս ոչ գիտէիր դու եւ հարք քո։