Վասն այնորիկ այսպէս ասէ Տէր զօրութեանց ի վերայ մարգարէիցն. Ահաւադիկ ես ջամբեցից դոցա ցաւս, եւ արբուցից դոցա ջուր դառնութեան. զի ի մարգարէիցն Երուսաղեմի ել պղծութիւն ընդ ամենայն երկիր։
Զի ահաւասիկ ես զարթուցեալ եմ ի վերայ դոցա չարչարել զդոսա, եւ ոչ առնել բարի. եւ սատակեսցին ամենայն արք Յուդայ որ բնակեալ են յերկրիդ Եգիպտացւոց սրով եւ սովով, մինչեւ նուազեսցին.
Եւ զարհուրեցուցից զնոսա առաջի թշնամեաց նոցա որք խնդրէին զանձինս նոցա. եւ ածից ի վերայ նոցա ըստ բարկութեան՝՝ սրտմտութեան իմոյ, ասէ Տէր. եւ արձակեցից զսուր իմ զկնի նոցա մինչեւ սպառեսցէ զնոսա։
Արդ մեք զի՞ նստիցիմք. այլ ժողովեցարուք՝ եւ մտցուք ի քաղաքս ամուրս, եւ անդր անկցուք. զի Տէր Աստուած մեր ընկէց՝՝ զմեզ, եւ արբոյց մեզ ջուր դառնութեան, զի մեղաք առաջի նորա։
Չորիր մասն քո մահու սպառեսցի, եւ չորիր մասն քո՝՝ սովով վախճանեսցի ի միջի քում. եւ չորիր մասն քո շուրջ զքեւ ի սուր անկցի, եւ զչորիր մասն քո ընդ ամենայն հողմս ցրուեցից, եւ սուր արձակեցից զկնի նոցա։
Զչորրորդ՝՝ մասնն հրով այրեսցես ի մէջ քաղաքին, ըստ լրութեան աւուրցն արգելանին. եւ զչորրորդ մասնն կոտորեսցես սրով շուրջ զնովաւ. եւ զչորրորդ մասնն հոսեսցես հողմոյ, եւ սուր արձակեցից զկնի նորա։
Մի՛ ոք իցէ ի ձէնջ այր կամ կին, կամ ազգ կամ ցեղ որոյ միտք իւր խոտորեալ իցեն ի Տեառնէ Աստուծոյ մերմէ, երթալ պաշտել զդիս ազգացն այնոցիկ, մի՛ ոք իցէ ի ձէնջ՝՝ արմատ ի վեր բուսեալ դառնութեան եւ դաժանութեան.