Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆ ԵՐԵՄԵԱՅ 9:12 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

12 Ո՞վ է այր իմաստուն՝ եւ ի միտ առցէ զայս, եւ առ ո՞ւմ բան բերանոյ Տեառն, պատմեսցէ մեզ թէ վասն է՛ր կորեաւ երկիր, լքաւ իբրեւ զանապատ առ ի չգոյէ անցաւորաց։

Faic an caibideil Dèan lethbhreac




ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆ ԵՐԵՄԵԱՅ 9:12
22 Iomraidhean Croise  

Ո՞վ է ի ձէնջ որ ունկնդիր լինիցի այսմ ամենայնի, եւ ի միտ առնուցու որ ինչ յապայն գալոց իցէ։


Զի լցաւ երկիր շնացողօք, զի յերեսաց երդման սուգ առ երկիր, ցամաքեցան արօտք անապատի, եւ եղեն ընթացք նոցա ի չարութիւն, եւ ուժգնութիւն նոցա ոչ այնպէս։


Այսպէս ասէ Տէր զօրութեանց. Մի՛ լսէք բանից մարգարէիցն որ մարգարէանան ձեզ. զի զրաբանեն դոքա զձեզ, զտեսիլն սրտից իւրեանց խօսին, եւ ոչ ի բերանոյ Տեառն։


Եթէ կացեալ էր ի հաստատութեան իմում, եւ լուուցեալ էր զբանս իմ ժողովրդեան իմում, եւ դարձուցեալ էր զնոսա ի ճանապարհաց իւրեանց չարաց, եւ ի գնացից նոցա չարաց։


Մարգարէն յորում երազն իցէ՝ պատմեսցէ զերազն իւր, եւ յորում բանն իմ իցէ՝ պատմեսցէ զբանն իմ ճշմարտութեամբ. զի՞նչ է յարդ առ ցորենաւ, ասէ Տէր։


Լուարուք, կանայք, զպատգամս Տեառն Աստուծոյ, եւ ընկալցին ականջք ձեր զբանս բերանոյ նորա. եւ ուսուցէք դստերաց ձերոց ձայնս, եւ կին՝ ընկերի իւրում ողբս.


Եւ մխիթարեսցեն զձեզ, զի տեսանիցէք զճանապարհս նոցա եւ զխորհուրդս նոցա, եւ ի միտ առնուցուք եթէ ոչ տարապարտուց արարի զամենայն զոր ինչ արարի ընդ նոսա՝՝, ասէ Ադոնայի Տէր։


զի՞ եւս կայ նորա եւ կռոց, ես խոնարհեցուցի զնա, եւ ես զօրացուցից զնա. ես իբրեւ զայգի պտղախայծ՝՝, յինէն գտաւ պտուղ ի քեզ։


Կերիցեն, եւ մի՛ յագեսցին. պոռնկեցան, եւ մի՛ յաջողեսցին. զի զՏէր թողին, անխտիր լինել ի պոռնկութիւն։


Ողբացէք, մշակք, ստացուածովք՝՝ ի վերայ ցորենոյ եւ գարւոյ. զի կորեան կութք յագարակէ.


եւ ոչ ի սպառ զանիրաւութիւն. ապականութեամբ կործանեսցէ զամբարտաւանս. ապականեցան անկիւնք նոցա, աւերեցից՝՝ զճանապարհս նոցա, ամենեւին մի՛ եւս գնալ ընդ նոսա. պակասեսցին քաղաքք նոցա առ ի չգոյէ բնակչաց։


Արդ յորժամ տեսանիցէք զպղծութիւն աւերածոյն, որ ասացեալն է ի ձեռն Դանիելի մարգարէի, զի կայցէ ի տեղւոջն սրբութեան. (որ ընթեռնուն ի միտ առցէ.)


եւ ոչ խորհեցան ի միտ առնուլ զայս. արդ ընկալցին առ յապա ժամանակս՝՝։


Երանի որ ընթեռնուն զբանս մարգարէութեանս այսորիկ, եւ որ լսէ եւ պահէ՝՝ զոր ինչ ի նմա գրեալ է. զի ժամանակս մերձեալ է։


Lean sinn:

Sanasan


Sanasan