Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆ ԵՐԵՄԵԱՅ 7:33 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

33 Եւ եղիցին դիակունք ժողովրդեանդ այդորիկ ի կերակուր թռչնոց երկնից եւ գազանաց երկրի, եւ ոչ ոք իցէ որ հալածիցէ։

Faic an caibideil Dèan lethbhreac




ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆ ԵՐԵՄԵԱՅ 7:33
19 Iomraidhean Croise  

Եւ թողուցու միանգամայն թռչնոց երկնից եւ գազանաց երկրի. եւ ժողովեսցին ի վերայ նոցա թռչունք երկնից, եւ ամենայն գազանք երկրի հասանիցեն ի վերայ նոցա։


Միթէ որջ բորենւո՞յ՝՝ իցէ ժառանգութիւն իմ ինձ, կամ ա՞յրք՝՝ շուրջ զնովաւ. շրջեցարուք ժողովեցէք զամենայն գազանս անապատի, եւ եկեսցեն ուտել զնա։


եւ ժողովուրդն որոց նոքայն մարգաէանան, եղիցին ընկեցեալս յանցս Երուսաղեմի՝ յերեսաց սրոյ եւ սովոյ, եւ ոչ ոք իցէ որ թաղիցէ զնոսա, ինքեանք եւ կանայք իւրեանց եւ ուստերք եւ դստերք նոցա. եւ հեղից ի վերայ նոցա զչարիս իւրեանց։


Եւ խնդրեցից ի նոցանէ վրէժս չորիւք օրինակօք՝ ասէ Տէր. զսուր ի սպանանել, եւ զշունս ի պատառել, եւ զթռչունս երկնից եւ զգազանս երկրի՝ յուտել եւ յապականել։


Ծիւրեալ ախտիւ մեռցին, մի՛ կոծեսցին եւ մի՛ թաղեսցին, այլ խայտառակ՝՝ եղիցին ընդ երեսս երկրի. սրով անկցին եւ սովով սպառեսցին. եւ եղիցին դիակունք նոցա ի կերակուր թռչնոց երկնից եւ գազանաց երկրի։


Եւ խափանեցից զխորհուրդն Յուդայ եւ զխորհուրդն Երուսաղեմի ի տեղւոջն յայնմիկ. եւ արկից զնոսա տապաստ սրով առաջի թշնամեաց իւրեանց, եւ ի ձեռս խնդրողաց անձանց նոցա. եւ տաց զդիակունս նոցա ի կերակուր թռչնոց երկնից եւ գազանաց երկրի։


Զթաղումն իշոյ թաղեսցի, նեխեալ ընկեսցի արտաքոյ դրանց Երուսաղեմի։


Եւ եղիցին վիրաւորք ի Տեառնէ յաւուր Տեառն՝ ի կողմանէ մինչեւ ցկողմն երկրին. մի՛ կոծեսցին եւ մի՛ ժողովեսցին, ընդ երեսս դաշտին իբրեւ զաղբ ընկեսցին։


տաց զնոսա ի ձեռս թշնամեաց նոցա եւ ի ձեռս խնդրողաց անձանց նոցա, եւ արկից զդիակունս՝՝ նոցա կերակուր թռչնոց երկնից եւ գազանաց երկրի։


զի ել մահ ընդ պատուհանս ձեր, եւ եմուտ յերկիր ձեր՝՝, ջնջել զտղայս արտաքուստ եւ զերիտասարդս ի հրապարակաց։


Այսպէս ասէ Տէր. Եղիցին դիակունք մարդկան նշաւակ ընդ երեսս դաշտաց երկրի ձերոյ, եւ իբրեւ զխոտ՝՝ զկնի հնձողի. եւ ոչ ոք իցէ որ ժողովիցէ։


եւ կործանեցից զքեզ արագ արագ,՝՝ եւ զամենայն ձկունս գետոյդ քո. ընդ երեսս դաշտին անկանիցիս, եւ մի՛ ժողովեսցիս, եւ մի՛ եւս հաւաքեսցիս. զի գազանաց երկրի եւ թռչնոց երկնից ետու զքեզ ի կերակուր։


ի վերայ լերանցն Իսրայելի, եւ՝՝ անկանիցիս դու եւ ամենեքին որ զքեւ իցեն, եւ ազգքն որ ընդ քեզ իցեն՝ մատնեսցին ի կերակուր հաւուց եւ ամենայն թռչնոց,՝՝ եւ ամենայն գազանաց անապատի ետու զքեզ ի կերակուր.


եւ եղիցին մեռեալք ձեր՝՝ կերակուր թռչնոց երկնից եւ գազանաց երկրի, եւ ոչ ոք իցէ որ ընդոստուցանիցէ։


որպէս եւ ազգքն զորս Տէր կորուսցէ յերեսաց ձերոց, այնպէս կորնչիջիք, փոխանակ զի ոչ լուարուք ձայնի Տեառն Աստուծոյ ձերոյ։


Lean sinn:

Sanasan


Sanasan