Այսպէս ասէ Տէր զօրութեանց, Աստուած Իսրայելի. Ահաւասիկ ես ածեմ ի վերայ քաղաքիդ այդորիկ եւ ի վերայ ամենայն քաղաքաց դորա եւ աւանաց զամենայն չարիս զոր խօսեցայ ի վերայ դորա, զի խստացուցին զպարանոցս իւրեանց չլսել բանից իմոց։
Թլփատեցարուք Աստուծոյ ձերում՝՝, եւ թլփատեցէք զանթլփատութիւն սրտից ձերոց, արք Յուդայ եւ բնակիչք Երուսաղեմի. գուցէ ելանիցէ իբրեւ զհուր սրտմտութիւն իմ, բորբոքեսցի, եւ ոչ ոք իցէ որ շիջուցանիցէ յերեսաց չար գործոց ձերոց։
Եւ զարհուրեցուցից զնոսա առաջի թշնամեաց նոցա որք խնդրէին զանձինս նոցա. եւ ածից ի վերայ նոցա ըստ բարկութեան՝՝ սրտմտութեան իմոյ, ասէ Տէր. եւ արձակեցից զսուր իմ զկնի նոցա մինչեւ սպառեսցէ զնոսա։
Ընդ ո՞ւմ խօսեցայց, եւ ո՞ւմ եդից վկայութիւն, եւ լուիցեն. ահաւադիկ անթլփատ են ականջք նոցա, եւ ոչ կարեն լսել. ահա բան Տեառն եղեւ նոցա ի նախատինս, եւ ոչ եւս ախորժեսցեն զնա։
Նմանեցաւ ժողովուրդ իմ այնմիկ՝ յորում ոչ գոյր գիտութիւն՝՝. զի դու զգիտութիւն մերժեցեր, մերժեցից եւ ես զքեզ, զի մի՛ եւս քահանայասցիս ինձ. եւ մոռացար զօրէնս Աստուծոյ քո, մոռացայց եւ ես զորդիսն քո։
Այսպէս ասէ Տէր. Ի վերայ երից ամպարշտութեանց որդւոցն Յուդայ, եւ ի վերայ չորիցն՝ ոչ դարձայց ի նմանէն՝՝, փոխանակ զի մերժեցին զօրէնս Տեառն եւ զհրամանս նորա ոչ պահեցին, եւ մոլորեցուցին զնոսա սնոտեօք իւրեանց զոր արարին,՝՝ զորոց զհետ գնացին հարքն նոցա։
ունիմ ձեզ վկայս այսօր զերկինս եւ զերկիր, զի կորստեամբ կորնչիցիք յերկրէն յոր դուք անցանէք ընդ Յորդանան ժառանգել զնա. եւ ոչ բազմացուցանիցէք զժամանակս աւուրց ի վերայ նորա, այլ սատակելով սատակեսջիք։