10 Ընդ ո՞ւմ խօսեցայց, եւ ո՞ւմ եդից վկայութիւն, եւ լուիցեն. ահաւադիկ անթլփատ են ականջք նոցա, եւ ոչ կարեն լսել. ահա բան Տեառն եղեւ նոցա ի նախատինս, եւ ոչ եւս ախորժեսցեն զնա։
Թլփատեցարուք Աստուծոյ ձերում՝՝, եւ թլփատեցէք զանթլփատութիւն սրտից ձերոց, արք Յուդայ եւ բնակիչք Երուսաղեմի. գուցէ ելանիցէ իբրեւ զհուր սրտմտութիւն իմ, բորբոքեսցի, եւ ոչ ոք իցէ որ շիջուցանիցէ յերեսաց չար գործոց ձերոց։
Եւ արդ փոխանակ զի արարէք զայդ ամենայն գործս, ասէ Տէր, եւ խօսեցայ ընդ ձեզ ընդ առաւօտս խօսելով՝ եւ ոչ լուարուք ինձ, կոչեցի զձեզ՝ եւ ոչ ետուք ինձ պատասխանի,
ի վերայ Եգիպտոսի եւ ի վերայ Յուդայ եւ ի վերայ Եդովմայ եւ ի վերայ որդւոցն Ամոնայ եւ ի վերայ որդւոցն Մովաբու, եւ ի վերայ ամենայն յապաւելոցն զերեսօք բնակչաց անապատի. զի ամենայն ազգք անթլփատ են մարմնով, եւ ամենայն տունն Իսրայելի անթլփատ են սրտիւք իւրեանց։
Ապա թէ դու յառաջագոյն պատմեսցես ամպարշտին զճանապարհս իւր՝ դառնալ նմա ի նմանէ, եւ ոչ դարձցի ի ճանապարհէ իւրմէ, ինքն յամպարշտութեան իւրում մեռցի, եւ դու զանձն քո ապրեցուսցես։
Եւ առաքեաց Ամասիա քուրմ Բեթելայ առ Յերոբովամ արքայ Իսրայելի, եւ ասէ. Ժողովս կուտէ ի վերայ քո Ամովս ի մէջ տանս Իսրայելի, եւ երկիրս ոչ կարէ հանդարտել ամենայն բանից նորա.
զոր մեքն քարոզեմք, եւ խրատեմք զամենայն մարդ, եւ ուսուցանեմք զամենայն մարդ ամենայն հոգեւոր իմաստութեամբ, զի կացուսցուք զամենայն մարդ կատարեալ ի Քրիստոս Յիսուս.
Քանզի եկեսցէ ժամանակ զի ողջմտութեան վարդապետութեանն ոչ անսայցեն, այլ ըստ իւրաքանչիւր ցանկութեանց կուտեսցեն իւրեանց վարդապետս, ըստ մարմաջելոյ լսելեաց իւրեանց.