Ահագին է տեսիլն, եւ խստութիւն պատմեցաւ ինձ. որ արհամարհելոցն է՝ արհամարհէ, եւ որ անօրինելոցն է՝ անօրինէ։ Ի վերայ իմ հասին Եղամացիք, եւ հրեշտակք Պարսից գան ի վերայ իմ. արդ հեծեծեցից եւ մխիթարեցից զանձն իմ։՝՝
Փախերուք ի միջոյ Բաբելոնի, եւ ապրեցուցէք իւրաքանչիւր զանձն իւր, եւ մի՛ կործանիցիք յանիրաւութեանց նորա. զի ժամանակ վրէժխնդրութեան է նորա ի Տեառնէ, զհատուցումն նորա ինքն հատուսցէ։
Զի դու կողոպտեցեր զազգս բազումս, եւ զքեզ կողոպտեսցեն ամենայն մնացորդք ժողովրդոց՝ վասն արեանց մարդկան, եւ ամպարշտութեան երկրի եւ քաղաքի եւ ամենայն բնակչաց նորա։