Եւ տեսի զի եղեւ ժողովուրդն՝՝ յափշտակեալ եւ յաւար մատնեալ. յամենայն ի շտեմարանս որոգայթք, եւ յամենայն ապարանս միանգամայն՝ ուր եւ թաքուցին զնոսա, եղեն ի յափշտակութիւն, եւ ոչ ոք էր որ փրկէր զնոսա. յաւար՝ եւ ոչ ոք էր որ ասէր թէ՝ Տուր ի դուրս։
Բացին զբերանս իւրեանց ի վերայ քո ամենայն թշնամիք քո, շչէին եւ կրճտէին զատամունս իւրեանց, եւ ասէին. Եկայք կլցուք զսա, զի այս՝ այն օր է որում ակն ունէաք. ահաւասիկ տեսաք եւ գտաք եւ հասաք մեք նմա՝՝։
վասն այդորիկ մարգարեաց եւ ասասցես. Այսպէս ասէ Տէր Տէր. Փոխանակ զի եղէք յանարգութիւն ամենայն ազգաց որ շուրջ զձեւք են, եւ վտարանդի եղէք ազգաց բազմաց,՝՝ խօսք լեզուաց եւ նախատինք ազգաց,