Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆ ԵՐԵՄԵԱՅ 50:32 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

32 Եւ տկարասցի հպարտութիւն քո՝՝ եւ կործանեսցի, եւ ոչ ոք իցէ որ յարուցանիցէ զնա. եւ վառեցից հուր յանտառս նորա, եւ կերիցէ շուրջ զնովաւ զամենայն։

Faic an caibideil Dèan lethbhreac




ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆ ԵՐԵՄԵԱՅ 50:32
22 Iomraidhean Croise  

Յառաջ քան զբեկումն՝ համարին թշնամանք, եւ նախ քան զգլորումն՝ չարաբարութիւն։


Յառաջ քան զբեկումն հպարտանայ սիրտ առն, եւ յառաջ քան զկարծիս իւր կորանայ՝՝։


Եւ արարից այցելութիւն ի վերայ ձեր ըստ չարութեան գնացից՝՝ ձերոց, ասէ Տէր, եւ վառեցից զհուր յանտառս նորա եւ կերիցէ շուրջ զնովաւ զամենայն։


Ես վառեցից հուր ի պարիսպն Դամասկոսի, եւ կերիցէ զհրապարակս որդւոցն Ադերայ՝՝։


եւ ոչ եւս առնուցուն ի քէն վէմ անկեան եւ վէմ հիման. զի յապականութիւն յաւիտենից եղիցես, ասէ Տէր։


եւ ասասցես. Այսպէս ընկղմեսցի Բաբելոն, եւ մի՛ կանգնեսցի ի չարեացն զոր ես ածից ի վերայ նորա։ Եւ կացին՝՝ մինչեւ ցայս վայր բանք Երեմեայ մարգարէի։


Եւ առաքեցից հուր ի վերայ պարսպացն Ծուրայ, եւ կերիցէ զհիմունս նորա։


Եւ առաքեցից հուր ի Թեման, եւ կերիցէ հուր զհիմունս պարսպաց նորա՝՝։


Բորբոքեցից հուր ի վերայ պարսպացն Ռաբայ, եւ կերիցէ զհիմունս նորա աղաղակաւ յաւուր պատերազմի, եւ շարժեսցի յաւուր վախճանի իւրոյ։


Եւ առաքեցից հուր ի տունն Ազայելի, եւ կերիցէ զհիմունս որդւոյն Ադերայ՝՝։


Եւ առաքեցից հուր ի վերայ պարսպացն Գազայ, եւ կերիցէ զհիմունս նորա։


Առաքեցից հուր ի վերայ Մովաբու, եւ կերիցէ հուր զհիմունս քաղաքաց նորա. եւ մեռցի ի տկարութեան Մովաբ՝՝, աղաղակաւ եւ ձայնիւ փողոյ.


Եւ առաքեցից հուր ի վերայ Հրէաստանի, եւ կերիցէ զհիմունս Երուսաղեմի։


Անկաւ տունդ Իսրայելի՝՝, եւ ոչ եւս յաւելուցու յառնել կոյսն Իսրայելի. կործանեցաւ յերկրի իւրում, եւ չիք ոք որ կանգնիցէ զնա։


Զի հուր բորբոքեալ է ի բարկութենէ իմմէ, այրեսցէ մինչեւ ի դժոխս ներքինս. կերիցէ զերկիր եւ զարմտիս նորա, բորբոքեսցէ զհիմունս լերանց։


Վասն այնորիկ ի միում աւուր եկեսցեն ի վերայ դորա հարուածք՝ մահ եւ սուգ եւ սով, եւ ի հուր այրեսցի. զի հզօր է Տէր Աստուած որ դատեցաւն զդա։


Lean sinn:

Sanasan


Sanasan