30 Վասն այնորիկ անկցին երիտասարդք նորա ի հրապարակս նորա, եւ ամենայն արք պատերազմօղք նորա անկեալ դնիցին յաւուր յայնմիկ, ասէ Տէր։
Վասն այնորիկ տուր զորդիս նոցա ի սով, եւ ժողովեա զնոսա ի ձեռս սրոյ. եղիցին կանայք նոցա անորդիք եւ այրիք, եւ արք նոցա եղիցին կոտորեալք մահուամբ, եւ երիտասարդք նոցա անկեալք սրով ի պատերազմի։
Կորեաւ Մովաբ եւ քաղաք նորա, եւ ընտիր ընտիր երիտասարդք նորա անկան ի սպանումն, ասէ Արքայ՝ որոյ Տէր զօրութեանց անուն է նորա։
Վասն այնորիկ անկցին երիտասարդք ի հրապարակս քո՝՝, եւ ամենայն արք պատերազմօղք կործանեսցին յաւուր յայնմիկ, ասէ Տէր զօրութեանց։
սուր ի վերայ ըղձութեանց նորա, եւ բարձցին. սուր ի վերայ պատերազմողաց նորա, եւ լքցին.
զի ել մահ ընդ պատուհանս ձեր, եւ եմուտ յերկիր ձեր՝՝, ջնջել զտղայս արտաքուստ եւ զերիտասարդս ի հրապարակաց։
եւ՝՝ կերիջիք զմարմինս թագաւորաց, եւ զմարմինս հզօրաց, եւ զմարմինս երիվարաց եւ ամենայն հեծելոց ի նոսա, եւ զմարմինս ազատաց եւ ծառայից, մեծի եւ փոքու։
Եւ թագաւորք երկրի եւ իշխանք, հազարապետք եւ մեծամեծք եւ զօրաւորք եւ ամենայն ծառայք եւ ամենայն ազատք թաքուցին զինքեանս յայրս եւ ի ծերպս վիմաց։