Եւ ծառայեսցեն նմա ամենայն ազգք, եւ որդւոյ նորա եւ որդւոյ որդւոյ նորա, մինչեւ եկեսցէ ժամանակ բարկութեան երկրի նորա, եւ ծառայեսցեն նմա՝՝ ազգ բազումք եւ թագաւորք մեծամեծք։
եւ վարձկանք նորա ի նմա իբրեւ եզինք պարարակք, զի եւ նոքա ի փախուստ դարձան առ հասարակ, եւ ոչ հանդարտեցին. զի օր կորստեան եկն ի վերայ նոցա, եւ ժամանակ վրէժխնդրութեան։
Եւ որ փախիցէ յերեսաց ահին՝ անկցի ի վիհն, եւ որ ելանիցէ ի վհէ անտի՝ ըմբռնեսցի յորոգայթն. զի ածից զամենայն ի վերայ Մովաբու յամին յորում հանդէս արարից նմա, ասէ Տէր։
Լուարուք, լուարուք զայս,՝՝ զի ես հեծեմ հառաչեմ, եւ ոչ ոք է որ մխիթարէ զիս. ամենայն թշնամիք իմ լուան զչարիս իմ եւ ոտն հարին ինձ. զի դու արարեր զօրն զայն, եւ դու կոչեցեր զժամանակն զայն, եւ եղեւ ինձ վա՛յ վա՛յ։
Եւ տեսի այլ հրեշտակ որ կայր ի վերայ արեգական, զի աղաղակեաց ի ձայն մեծ ամենայն հաւուց թռուցելոց ընդ մէջ երկնից՝ ասելով. Եկայք ժողովեցարուք յընթրիս մեծին Աստուծոյ.