Եւ ի կատարել ամացն եւթանասնից՝ խնդրեցից զվրէժս ի թագաւորէն Բաբելացւոց եւ յազգէն յայնմանէ, ասէ Տէր, ըստ անօրէնութեանց նոցա, եւ յերկրէն Քաղդէացւոց. եւ եդից զնոսա յապականութիւն յաւիտենական։
Եւ ծառայեսցեն նմա ամենայն ազգք, եւ որդւոյ նորա եւ որդւոյ որդւոյ նորա, մինչեւ եկեսցէ ժամանակ բարկութեան երկրի նորա, եւ ծառայեսցեն նմա՝՝ ազգ բազումք եւ թագաւորք մեծամեծք։
սուր ի վերայ երիվարաց եւ կառաց նորա. սուր ի վերայ նահատակաց նոցա, եւ՝՝ ի վերայ ամենայն խառնաղանճիցն որ ի մէջ նորա, եւ եղիցին իբրեւ զկանայս. սուր ի վերայ գանձուց նորա, եւ յափշտակեսցին.
Զի դու կողոպտեցեր զազգս բազումս, եւ զքեզ կողոպտեսցեն ամենայն մնացորդք ժողովրդոց՝ վասն արեանց մարդկան, եւ ամպարշտութեան երկրի եւ քաղաքի եւ ամենայն բնակչաց նորա։