5 երթայց առ հարուստսն եւ խօսեցայց ընդ նոսա, թէ նոքա գիտացին զճանապարհ Տեառն եւ զիրաւունս Աստուծոյ. եւ նոքա աւանիկ առ հասարակ խորտակեցին զլուծն, եւ խզեցին զսամետէս։
Եւ ամենայն փառաւորքն Յուդայ, եւ քահանայք՝՝ եւ ժողովուրդք երկրին յաճախեցին անօրինել անօրէնութիւնս ըստ գարշելեաց ազգացն, եւ պղծեցին զտունն Տեառն յԵրուսաղէմ։
Զի յաւիտենից խորտակեցեր զլուծն քո, եւ խզեցեր դու զկապանս քո. եւ ասացեր թէ՝ Ոչ ծառայեցից, այլ գնացից ի վերայ ամենայն բլրոց բարձանց, եւ ի ներքոյ ամենայն հովանաւոր ծառոց, եւ անդ շռայլեցայց ի պոռնկութիւն։
Ամենայն բարեկամք քո մոռացան զքեզ, եւ ոչ հարցանիցեն զքէն. զի զհարուածս թշնամւոյ հարի զքեզ՝ խրատ սաստիկ. վասն ամենայն անիրաւութեանց քոց, բազմացան մեղք քո։
Լուարուք, զբան Տեառն՝՝, երինջք Բասանու, որ էք ի լերինս Շամրնի որ զրկէք զաղքատս եւ առ ոտն հարկանէք զտնանկն, որ ասէիք ցտեարս ձեր. Մատուցէք մեզ գինի զի արբցուք։
Առաջնորդք նորա կաշառօք դատէին, եւ քահանայք նորա վարձուք տային պատասխանի, եւ մարգարէք նորա արծաթով պատմէին զըղձութիւնս, եւ ի Տէր ապաստան լինէին եւ ասէին. Ո՞չ ապաքէն Տէր ընդ մեզ է, եւ ոչ եկեսցէ ի վերայ մեր չարիք։