Զի ընդ քեզ եմ ես, ասէ Տէր, ի փրկել զքեզ. զի արարից նուազութիւն ի մէջ ազգաց՝ յորս ցրուեցից զքեզ անդր, եւ քեզ ոչ արարից վախճան. եւ խրատեցից զքեզ իրաւամբք, եւ քաւելով ոչ քաւեցից զքեզ։
Եւ կերիցեն զհունձս ձեր եւ զհաց, եւ կերիցեն զուստերս ձեր եւ զդստերս՝՝, եւ կերիցեն զոչխար եւ զարջառ ձեր, եւ կերիցեն զայգիս եւ զթզենիս ձեր եւ զձիթենիս. եւ կասեսցեն զամուր ամուր քաղաքս ձեր յորս դուքն պանծացեալ էք՝ սրով սատակեսցեն։
Եւ եղեւ մինչդեռ մարգարէանայի՝ մեռաւ Փաղտիա որդի Բանեայ. անկայ ի վերայ երեսաց իմոց, եւ ի ձայն մեծ աղաղակեցի, եւ ասեմ. Վա՜յ ինձ, վա՜յ ինձ, Ադոնայի Տէր, զի ի կատարած հասուցեր զմնացորդս Իսրայելի։
Եւ եղեւ ի կոտորելն զնոսա՝ հայեցայ եւ տեսի՝՝, եւ անկայ ի վերայ երեսաց իմոց, աղաղակեցի եւ ասեմ. Վա՜յ ինձ, Ադոնայի Տէր, ջնջե՞ս դու աւադիկ զմնացորդս տանդ Իսրայելի, ի հեղուլ զսրտմտութիւն քո ի վերայ Երուսաղեմի։