Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆ ԵՐԵՄԵԱՅ 49:36 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

36 Եւ ածից ի վերայ Եղամայ չորս հողմս ի չորից կողմանց երկնից, եւ ցրուեցից զնոսա ընդ ամենայն հողմս ընդ այնոսիկ. եւ ոչ իցէ ազգ յոր ոչ հասանիցեն թափառականքն Եղամայ։

Faic an caibideil Dèan lethbhreac




ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆ ԵՐԵՄԵԱՅ 49:36
18 Iomraidhean Croise  

Զի զօրացոյց զնիգս դրանց քոց, եւ օրհնեաց զորդիս քո ի քեզ։


Եւ բարձրացուսցէ նշան ի հեթանոսս, եւ ժողովեսցէ զկորուսեալսն Իսրայելի, եւ զցրուեալսն Յուդայ ժողովեսցէ ի չորից անկեանց երկրի։


Եւ եղիցի յաւուր յայնմիկ հարցեն փող աւագափող. եւ եկեսցեն ցրուեալքն յերկրին Ասորեստանեայց, եւ կորուսեալք յերկրին Եգիպտացւոց, եւ երկիր պագցեն Տեառն ի վերայ լերին սրբոյ յԵրուսաղէմ։


Ասաց Տէր Տէր, որ ժողովէ զցրուեալսն Իսրայելի, եթէ՝ Ժողովեցից ի վերայ նորա ժողովս


Զի ածից զբժշկութիւն քո՝՝ ի ցաւագին վիրաց քոց, եւ բժշկեցից զքեզ, ասէ Տէր. զի՝ Ցրուեալ կոչեցար, Սիոն, եւ դոյն է որս ձեր. զի որ խնդրիցէ ոչ գտանիցէ զնա՝՝։


Եւ եղիցին ուղտերամակք նոցա յաւար, եւ բազմութիւն խաշանց նոցա ի կորուստ. եւ հոսեցից ընդ ամենայն հողմս զյապաւեալսն առ երեսօք, եւ յամենայն կողմանց նոցա ածից նոցա կործանումն, ասէ Տէր։


Վասն այնորիկ հարք կերիցեն զորդիս ի միջի քում, եւ որդիք կերիցեն զհարս. եւ արարից ի քեզ դատաստանս, եւ ցրուեցից զամենայն մնացորդս քո ընդ ամենայն հողմս։


Չորիր մասն քո մահու սպառեսցի, եւ չորիր մասն քո՝՝ սովով վախճանեսցի ի միջի քում. եւ չորիր մասն քո շուրջ զքեւ ի սուր անկցի, եւ զչորիր մասն քո ընդ ամենայն հողմս ցրուեցից, եւ սուր արձակեցից զկնի նոցա։


Զի ահաւասիկ ես հրաման տամ, եւ ցրուեցից զձեզ ընդ ամենայն ազգս, տունդ Իսրայելի, զոր օրինակ հոսի՝՝ հոսչաւ, եւ մի՛ անկցի մանրուած նորա յերկիր։


Պատասխանի ետ հրեշտակն որ խօսէր յիս՝ եւ ասէ. Դոքա են չորք հողմք երկնից, որ ելանեն կալ՝՝ առաջի Տեառն ամենայն երկրի։


Տացէ զքեզ Տէր ի պարտութիւն առաջի թշնամեաց քոց. ընդ մի ճանապարհ ելցես ի վերայ նոցա, եւ ընդ եւթն ճանապարհ փախիցես յերեսաց նոցա. եւ եղիցիս ցրուեալ ընդ ամենայն թագաւորութիւնս երկրի.


Եւ ցրուեսցէ զքեզ Տէր Աստուած քո՝՝ ընդ ամենայն ազգս, ի ծագաց երկրի մինչեւ ի ծագս երկրի, եւ ծառայեսցես անդ աստուածոց օտարաց, փայտից եւ քարանց, զորս ոչ գիտէիր դու եւ հարք քո։


Եւ յետ այնորիկ տեսի չորս հրեշտակս զի կային ի չորս անկիւնս երկրի, եւ ունէին զչորս հողմս երկրի, զի մի՛ շնչեսցէ հողմ ի վերայ երկրի եւ մի՛ ի ծովու եւ մի՛ ի ծառս։


Lean sinn:

Sanasan


Sanasan