եւ այժմ դարձեալ խօսեցաւ եւ ասէ. Յերիս ամս ըստ ամաց վարձկանի անարգեսցին փառքն Մովաբու յամենայն ի բազում մեծութեան իւրում, եւ մնասցէ սակաւաւոր եւ ոչ պատուական։
Զի ընդ քեզ եմ ես, ասէ Տէր, ի փրկել զքեզ. զի արարից նուազութիւն ի մէջ ազգաց՝ յորս ցրուեցից զքեզ անդր, եւ քեզ ոչ արարից վախճան. եւ խրատեցից զքեզ իրաւամբք, եւ քաւելով ոչ քաւեցից զքեզ։