Եւ եղիցի եթէ ասիցեն ցքեզ. Յո՞վ ելցուք, ասասցես ցնոսա. Այսպէս ասէ Տէր. Որք ի մահ՝ ի մահ, եւ որք ի սուր՝ ի սուր, եւ որք ի սով՝ ի սով, եւ որք ի գերութիւն՝ ի գերութիւն։
Եւ առցեն զմնացորդս Յուդայ որ դէմ եդին մտանել յերկիրս Եգիպտացւոց բնակել աստ, կորուսանել զամենայն մնացորդս որ են յԵգիպտոս՝՝, եւ անկցին ի սուր, եւ սատակեսցին սովով, ի փոքուէ մինչեւ ցմեծամեծս սրով եւ սովով մեռանիցին, եւ եղիցին ի նզովս եւ ի կորուստ եւ յանէծս եւ ի նախատինս։
Չորիր մասն քո մահու սպառեսցի, եւ չորիր մասն քո՝՝ սովով վախճանեսցի ի միջի քում. եւ չորիր մասն քո շուրջ զքեւ ի սուր անկցի, եւ զչորիր մասն քո ընդ ամենայն հողմս ցրուեցից, եւ սուր արձակեցից զկնի նոցա։