Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆ ԵՐԵՄԵԱՅ 42:11 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

11 Մի՛ երկնչիք յերեսաց արքային Բաբելացւոց յորմէ զարհուրեալ էիք յերեսաց նորա. մի՛ երկնչիք ի նմանէ, ասէ Տէր. զի ընդ ձեզ եմ ես ի փրկել զձեզ, եւ ապրեցուցանել ի ձեռաց նոցա.

Faic an caibideil Dèan lethbhreac




ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆ ԵՐԵՄԵԱՅ 42:11
25 Iomraidhean Croise  

Եւ յարեաւ ամենայն ժողովուրդն ի փոքուէ մինչեւ ցմեծ, եւ իշխանք զօրուն մտին յԵգիպտոս. զի երկեան յերեսաց Քաղդեացւոցն։


Յայնժամ ես ոչ ամաչէի ի զգուշանալ ինձ ի պատուիրանս քո։


Սաղմոս ասացէք Աստուծոյ մերում՝՝, սաղմոս ասացէք Թագաւորին մերում, սաղմոս ասացէք։


Մի՛ երկնչիր, զի ընդ քեզ եմ. մի՛ խաբիր, զի ես եմ Աստուած քո, որ զօրացուցի զքեզ եւ օգնեցի քեզ, եւ զգուշացայ քեզ աջով արդարութեան իմոյ։


Եւ եթէ անցանիցես ընդ ջուրս՝ ընդ քեզ եմ, եւ գետք զքեզ մի՛ ողողեսցեն. եւ եթէ անցանիցես ընդ հուր՝ մի՛ այրեսցիս, եւ բոց նորա զքեզ մի՛ կիզցէ։


Մի՛ երկնչիր զի ընդ քեզ եմ. յարեւելից ածից զզաւակ քո, եւ յարեւմտից ժողովեցից զքեզ։


Եւ մարտիցեն ընդ քեզ եւ քեզ ինչ ոչ կարասցեն ստնանել, զի ես ընդ քեզ եմ ի փրկել զքեզ, ասէ Տէր։


Մի՛ երկիցես յերեսաց նոցա. զի ընդ քեզ եմ ի փրկել զքեզ, ասէ Տէր։


Տաց զքեզ ժողովրդեանդ այդմիկ ի պարիսպ պղնձի ամուր. մարտիցեն ընդ քեզ, եւ ոչ կարիցեն ստնանել. զի ընդ քեզ եմ ապրեցուցանել եւ փրկել, ասէ Տէր։


Եւ ազգ որ մուծանիցէ զպարանոց իւր ընդ լծով արքային Բաբելացւոց, եւ կայցէ նմա ի հարկի՝ թողից զնա յերկրի իւրում, ասէ Տէր, եւ գործեսցէ զնա եւ բնակեսցէ ի նմա։


Եւ առ Սեդեկիա արքայ Յուդայ խօսեցայ ըստ ամենայն բանիցս այսոցիկ, եւ ասեմ. Մուծէք զպարանոցս ձեր ընդ լծով արքային Բաբելացւոց, եւ ծառայեցէք նմա եւ ազգի նորա, եւ կեցջիք։


Մի՛ լսէք նոցա, այլ ծառայեցէք արքային Բաբելացւոց՝ եւ կեցջիք. եւ ընդէ՞ր լինիցի քաղաքդ աւերակ։


յերեսաց Քաղդէացւոցն, քանզի զահի հարան յերեսաց նոցա. զի սպան Իսմայէլ զԳոդողիա որդի Աքիկամայ, զոր կացոյց արքայն Բաբելացւոց ի վերայ երկրին։


Բայց ի Տեառնէ միայն ապստամբք մի՛ լինիցիք, եւ ի ժողովրդենէ երկրին մի՛ երկնչիջիք, քանզի կերակուր մեր են. զի մեկնեցաւ ի նոցանէ Տէր, եւ ընդ մեզ է Տէր. մի՛ զանգիտիցէք ի նոցանէ։


Եւ մի՛ երկնչիք յայնցանէ որ սպանանեն զմարմին եւ զոգի ոչ կարեն սպանանել. այլ երկերուք դուք առաւել յայնմանէ որ կարողն է զոգի եւ զմարմին կորուսանել ի գեհենի։


Ուսուցէք նոցա պահել զամենայն որ ինչ պատուիրեցի ձեզ. եւ ահաւասիկ ես ընդ ձեզ եմ զամենայն աւուրս, մինչեւ ի կատարած աշխարհի։


քանզի ես ընդ քեզ եմ, եւ ոչ ոք ընդդէմ դարձցի քո՝ ի չարչարել զքեզ. քանզի ժողովուրդ է իմ բազում ի քաղաքիս յայսմիկ։


Իսկ արդ զի՞նչ ասեմք առ այս. եթէ Աստուած ի մեր կոյս է, ո՞վ իցէ մեր հակառակ։


զի Տէր Աստուած մեր երթայ առաջի ձեր ընդ ձեզ՝ տալ պատերազմ վասն ձեր ընդ թշնամիս ձեր, ապրեցուցանել զձեզ։


Այլ Տէր օգնեաց ինձ, եւ զօրացոյց զիս, զի ինեւ քարոզութիւնն հաստատեսցի, եւ լուիցեն ամենայն հեթանոսք. եւ ապրեցայ ես ի բերանոյ առիւծուն։


Եւ ոչ ոք կացցէ ընդդէմ ձեր զամենայն աւուրս կենաց քոց. եւ որպէս էի ընդ Մովսիսի, նոյնպէս եղէց եւ ընդ քեզ. եւ ոչ թողից զքեզ եւ ոչ անտես արարից զքեզ։


Ահա պատուիրեմ քեզ. զօրացիր եւ քաջ լեր. մի՛ զանգիտիցես եւ մի՛ երկնչիցիս, զի ընդ քեզ է Տէր Աստուած քո յամենայն տեղիս ուր եւ երթայցես։


Lean sinn:

Sanasan


Sanasan