Եւ զարհուրեցուցից զնոսա առաջի թշնամեաց նոցա որք խնդրէին զանձինս նոցա. եւ ածից ի վերայ նոցա ըստ բարկութեան՝՝ սրտմտութեան իմոյ, ասէ Տէր. եւ արձակեցից զսուր իմ զկնի նոցա մինչեւ սպառեսցէ զնոսա։
Ձեզ ասեմ, ձեզ ասեմ, անցաւորք ճանապարհաց, դարձայք հայեցարուք եւ տեսէք, թէ իցե՞ն երբեք ցաւք ըստ ցաւոց լեալ՝ որ ի վերայ իմ հասին. բարբառեցաւ յիս Տէր, եւ կորացոյց զիս՝՝ յաւուր բարկութեան սրտմտութեան իւրոյ։
եւ ելանիցես ի վերայ ժողովրդեան իմոյ Իսրայելի՝ իբրեւ զամպ ծածկեալ զերկիրն. ի յետին ժամանակի եղիցի այն. եւ ածից զքեզ յերկիր իմ, զի ծանիցեն զիս ամենայն ազգք, ի լինել ինձ սուրբ ի միջի քում առաջի նոցա, Գովք։
Եւ յետ այնորիկ դարձցին որդիքն Իսրայելի, եւ խնդրեսցեն զՏէր Աստուած իւրեանց, եւ զԴաւիթ արքայ իւրեանց. եւ զօրասցին ի Տէր եւ ի բարութիւնս նորա յաւուրս կատարածի։
քանզի գիտեմ եթէ յետ վախճանի իմոյ անօրինելով անօրինիցէք, եւ խոտորիցիք ի ճանապարհէն զոր պատուիրեցի ձեզ, եւ պատահիցեն ձեզ չարիքն ի վախճանի աւուրց. քանզի առնիցէք չար առաջի Տեառն՝ բարկացուցանել զնա գործովք ձեռաց ձերոց։