17 Զի ածից զբժշկութիւն քո՝՝ ի ցաւագին վիրաց քոց, եւ բժշկեցից զքեզ, ասէ Տէր. զի՝ Ցրուեալ կոչեցար, Սիոն, եւ դոյն է որս ձեր. զի որ խնդրիցէ ոչ գտանիցէ զնա՝՝։
եւ ասէ. Եթէ լսելով լուիցես ձայնի Տեառն Աստուծոյ քում, եւ զհաճոյս առաջի նորա արասցես, եւ ունկնդիր լիցիս պատուիրանաց նորա, եւ պահեսցես զամենայն իրաւունս նորա, զամենայն զախտն զոր ածի ի վերայ Եգիպտացւոցն, ոչ ածից ի վերայ քո. զի ես եմ Տէր որ բժշկեմ զքեզ։
Խորանն իմ չուառացաւ, կորեաւ, եւ ամենայն խորանափեղկք իմ քակտեցան. որդիք իմ եւ խաշինք իմ ոչ ուրեք են, եւ ոչ եւս գոյ տեղի խորանի իմոյ, եւ ոչ տեղի խորանափեղկաց իմոց։՝՝
Ծափ զծափի հարին՝՝ ամենայն անցաւորք ճանապարհի. շչէին, շարժէին զգլուխս իւրեանց ի վերայ դստեր Սիոնի. Այս ա՞յն քաղաք է, ասէին, պսակ փառաց ուրախութեան ամենայն երկրի։
Եւ գնայր ի մէջ հրապարակաց քաղաքին. եւ զեզերբ գետոյն՝՝ աստի եւ անտի ծառ կենաց որ բերէր պտուղս երկոտասան, ըստ միոյ միոյ ամսոյ տային զպտուղս իւրեանց. եւ տերեւ ծառոյն էր բժշկութիւն հեթանոսաց։